Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով: