Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶՆ  ԸՆԴՈՒՆԵԼ  Է  ՄԻ  ԽՈՒՄԲ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազն ընդունել է արցախյան մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Անկեղծ ու բարեկամական մթնոլորտում ներկաների կողմից բարձրացվել են Արցախի Հանրապետության ներկային ու ապագային, տեղեկատվական անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց առնչությամբ գլխավոր դատախազը ներկայացրել է իր տեսակետն ու մտորումները, կանխատեսվող մարտահրավերները և այդ համատեքստում դատախազության անելիքները, դատախազական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված քայլերը։

Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ու բովանդակալից քննարկման արդյունքում կրկին արձանագրվեց, որ չնայած կատարված ահռելի աշխատանքին, հանրության շրջանում դեռևս պահպանվում է արդարության զգացումի և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը։ Այդ կապակցությամբ գլխավոր դատախազը շեշտեց, որ համակարգի աշխատանքային գործունեության ամեն րոպեն ծառայեցվում է արդարության վերականգնմանը և հանրության վստահությանն արժանանալու գործին, որին լիարժեք հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան ու համատեղ աշխատանք։

Գլխավոր դատախազը երախտագիտություն է հայտնել ներկաներին բազմաբովանդակ հարցերի համար, ընդգծելով, որ հանդիպման արդյունքների հիման վրա արվելու են համապատասխան հետևություններ, տրվելու են դատախազական աշխատանքի արդյունավետության բարձրացման նոր հանձնարարականներ։

Վերջում մասնակիցները ձեռք են բերել նման հանդիպումներն առավել հաճախակի ու լայն կազմով կազմակերպելու պայմանավորվածություն։