Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՆՈՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի հրամանով ԱՀ Քաշաթաղի շրջանի դատախազ Նորայր Պողոսյանն ազատվել է  զբաղեցրած պաշտոնից և նշանակվել գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում: Նրա փոխարեն Քաշաթաղի շրջանի դատախազ է նշանակվել Իգոր Ալավերդյանը:

Գլխավոր դատախազի այլ հրամաններով Կարեն Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետի, Գագիկ Ասրյանը` գլխավոր դատախազության պետական շահերի  պաշտպանության բաժնի պետի, իսկ Լորետա Բարսեղյանը` գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով  բաժնի պետի պաշտոնում: