Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ

Օգոստոսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտ քաղաքում, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարը և իրավապահ համակարգի շրջանային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ ու տեղեկություններ շրջանում և, մասնավորապես, Մարտակերտ քաղաքում բնակչությանը մտահոգող խնդիրների շուրջ, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման ուղիները, հանցավորության վիճակը։

Տարածքային կառավարման մարմնի ղեկավարն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ շրջանում վիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան։ Նկատի ունենալով վերջին դեպքի հետ կապված՝ Մարտակերտ քաղաքի բնակչության շրջանում առկա մտահոգությունները, ընդգծվեց որոշ ժամանակ քաղաքում պարեկային ծառայությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

ԱՀ դատախազությունը հավաստիացնում է, որ համակարգի յուրաքանչյուր դատախազ անհատապես ու իր գործունեությամբ մշտապես լինելու է քաղաքացու կողքին և ի աջակցություն նրա։