Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից դատախազություն ներկայացված տեղեկությունների հիման վրա ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու կողմից դատարան ներկայացված դիմումի հիման վրա Մարտունու շրջանում տեղակայված բնակելի տան նկատմամբ ճանաչվել էր դիմումատու ֆիզիկական անձի սեփականության իրավունքը: Դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ բնակարանը, որի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ էր ներկայացվել դատարան, հանդիսանում է պետության սեփականությունը: Դատախազության մասին ԱՀ օրենքով սահմանված լիազորությունների գործադրման և պետական իրավասու մարմնի կողմից դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է պետության սեփականության իրավունքը: