Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲԱԶՄԱԴՐՎԱԳ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ԿԵՂԾ ՊԱՏՐՎԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն ներկայացված հաղորդումների և ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ.Մ-ն, իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու, պաշտոնատար անձանց միջնորդելու և վարորդական իրավունքի վկայական ստանալուն նպաստելու կեղծ խոստումով 2021թ. դեկտեմբեր ամսից մինչև 2022թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ասկերանի շրջանի համայնքների ու Ստեփանակերտ քաղաքի տարբեր բնակիչներից խաբեության եղանակով ստացել ու հափշտակել է ընդհանուր 2.255.000 (երկու միլիոն երկու հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ գումար:
Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: