Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏԻ 13.04.2020Թ. ԹԻՎ 03 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության Պարետի 13.04.2020թ. թիվ 03 որոշման պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով նվազեցվել է ինչպես աշխատանքի ներկայացող դատախազների և աշխատակազմի ծառայողների թիվը, այնպես էլ աշխատանքային ժամերը: Դատախազության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար աշխատանքի վայր ներկայանալը սահմանափակված դատախազները և աշխատակազմի ծառայողները իրենց ծառայողական պարտականությունները կատարելու են հեռավար/առցանց եղանակով: Վերոհիշյալ սահմանափակումը կիրառվելու են մինչև 12.05.2020 թվականը:
Դատախազությունում շարունակվում է պահպանվել նաև քաղաքացիների ընդունելության և առձեռն դիմումներ կամ բողոքներ ստանալու սահմանափակումները:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում դատախազությանը դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու քաղաքացիների իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու համար դատախազությունում գործում են հետևյալ հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները.

ԱՀ գլխավոր դատախազություն՝ հեռ. +(37447) 943245, e-mail` datakhaz@mail.ru,
Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ հեռ. +(37447) 97-00-11, e-mail` qagh.dataxaz@mail.ru,
Ասկերանի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 67-71-77, e-mail` askeranproc@yandex.ru,
Մարտակերտի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 42-14-00, e-mail` martakshrjdat@mail.ru,
Շահումյանի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37497) 387811, e-mail` tigran.tigran.2011@bk.ru,
Քաշաթաղի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 75-22-44, e-mail` alaverdyan.igor@mail.ru,
Շուշիի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 73-17-11, e-mail` shushi.datakhazutyun@mail.ru,
Հադրութի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 55-17-18, e-mail` hadrut.datakhazutyun@mail.ru,
Մարտունու շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 82-21-12, e-mail` dataxazmartuni@tandex.ru:
Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը կիրականացվի հետևյալ կապի միջոցներով՝ հեռախոս` +(37447)945294, e-mail` datakhaz@mail.ru: