Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ իրենց արցախցի գործընկերների կատարած պատշաճ աշխատանքով:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը