Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ,  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ  ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ  ԴԱՏԱԽԱԶԻ  ՈՒ  ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ  ՄԻՋԵՎ  ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2023 թվականի ապրիլի 26-ի հրամանով՝

1 ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանն իրականացնում է ԱՀ դատախազության կառավարումը, ղեկավարում է դատախազության գործունեությունը և ԱՀ դատախազության կոլեգիայի աշխատանքները:

— Իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ընդհանուր ղեկավարումը: ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին հանձնարարում է քրեական գործերով մինչդատական վարույթի իրականացումը /հանցագործությունների մասին հաղորդումների քննարկում և լուծում, նախաքննության կատարում/:

— Հանձնարարում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող քրեական գործերով մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումը:

—  Համակարգում և վերահսկում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի և այդ ոլորտում ԱՀ դատախազության աշխատանքները, իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված բոլոր լիազորությունները:

— Իրականացնում է ,,Արցախի Հանրապետության դատախազության աշխատակազմ,, պետական կառավարչական հիմնարկի հիմնադրին և կառավարման մարմնին վերապահված լիազորությունները:

— Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված բոլոր լիազորությունները:

 

2. ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանը կատարում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության կազմակերպման աշխատանքները` կազմակերպելով հիշյալ բաժնի ու հետաքննության մարմնի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված գլխավոր դատախազության ավագ դատախազի և գլխավոր դատախազության դատախազների միջև աշխատանքների բաշխումն ու հսկողության հանձնարարումը, համակարգում և վերահսկում է հիշյալ դատախազների աշխատանքները, ինչպես նաև լիազորված է անձամբ իրականացնելու հսկողություն նախաքննության և հետաքննության հիշյալ մարմինների կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր լիազորությունները:

— Համակարգում և վերահսկում է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի, այդ ոլորտում ԱՀ դատախազության աշխատանքները, իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր լիազորությունները:

 

3. ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Դավթյանը համակարգում և վերահսկում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի և այդ ոլորտում ԱՀ դատախազության աշխատանքները, ինչպես նաև իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր լիազորությունները:

 

4. ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զոյա Օսիպյանը լիազորված է հսկողություն իրականացնելու ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, ինչպես նաև կատարում է գլխավոր դատախազի կողմից տրված հատուկ հանձնարարությունները:

 

5. ԱՀ գլխավոր դատախազության դատախազ Լուսինե Սուլեյմանյանը լիազորված է հսկողություն իրականացնելու ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, կազմակերպում է միջազգային-իրավական համագործակցությունը, ինչպես նաև կատարում է գլխավոր դատախազի կողմից տրված հատուկ հանձնարարությունները:

6. ԱՀ գլխավոր դատախազության դատախազ.  լիազորված է իրականացնելու հսկողություն պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ, ԱՀ գլխավոր դատախազի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ քրեական գործերով հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, ինչպես նաև կատարում է գլխավոր դատախազի կողմից տրված հատուկ հանձնարարությունները: