Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ «WWW.AZATUTYUN.AM» ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

<<Ազատություն>>» ռադիոկայանի էլեկտրոնային կայքում «Խանումյան. Արցախում ընտրակաշառք է բաժանվում, և Բակո Սահակյանը չի խոչընդոտում» վերտառությամբ 26.02.2020թ. հարցազրույց է հրապարակվել (նյութի հղումն այստեղ`  https://www.azatutyun.am/a/30455779.html), որում 31.03.2020թ. նախատեսված ԱՀ  համապետական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Խանումյանը հայտարարել էր ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունն իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, ուստի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին տրվել է հրապարակման մեջ նշված տեղեկատվության շուրջ քրեադատավարական ստուգում կատարելու հանձնարարական:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ վերոհիշյալ հրապարկման մեջ ներկայացված փաստարկները կրում են ընդհանրական բնույթ, ուստի առավել կոնկրետացնելու և ենթադրյալ հանցավոր դեպքի (դեպքերի) վերաբերյալ ունեցած տեղեկությունները քննչական մարմնին հայտնելու համար Հ.Խանումյանը կհրավիրվի ԱՀ դատախազություն: