Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ  «HRAPARAK.AM»  ԿԱՅՔՈՒՄ  ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ՝  «ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԸ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆ  ԿՏԱ՞»   ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ  ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

21.11.2022թ. «hraparak.am» կայքում հրապարկվել էր «Գլխավոր դատախազը հրաժարական կտա՞» վերտառությամբ հոդվածը (հղումը այս հասցեով.  https://hraparak.am/post/73ecd135b7310cd7b651453c56732a09?fbclid=IwAR0pDnn0wZqgNWxQ9SBiJXtSinif2k8soMnN_n6yJouuxt0qlqVSOa6d6lU), որում ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կապված քրեական գործի քննության առարկային և դատավարական գործընթացներին հաղորդվել են,  մեղմ ասած, այլ երանգներ, զուգակցվել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով:

Հետաքրքրականն այն է, որ հիշյալ հրապարակումն արվել էր նույն օրը, երբ քրեական գործը քննող քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին: