Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «WWW.FACEBOOK.COM» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՏԻՐՈՋ ԳՐԱՌՄԱՆԸ

26.02.2020թ. «facebook.com» սոցիալական կայքում տեղեկություններ էին հրապարակվել 31.03.2020թ. նախատեսված ԱՀ Նախագահի և Ագային ժողովի ընտրությունների կապակցությամբ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ (նյութի հղումն այստեղ. https://www.facebook.com/photo.php?fbid=119492192958971&set=a.107038597537664&type=3):
Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, ուստի 28.02.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին տրվել է հրապարակման մեջ նշված տեղեկատվության շուրջ քրեադատավարական ստուգում կատարելու հանձնարարական: