Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում (հղումը` այս հասցեով. https://www.facebook.com/BalasanyanVitali/?epa=SEARCH_BOX) և լրատվամիջոցում (հղումը` այստեղ. https://news.am/arm/news/568950.html?fbclid=IwAR1J291aW_C-AzMN0cA8FNYWOrEk8yBbCNp8jrTbZuHI56JTz6RVMr7jyk4) 28.03.2020թ. տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունն առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի նույն օրը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: