Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ,,ԱՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՖԻՆՆԱԽՈՒՄ,, ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ,,HRAPARAKTV.AM,,ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

Սույն թվականի հունիսի 9-ին ,,hraparaktv.am,, կայքում հրապարակվել էր մի տեսանյութ (հղումը այս հասցեով` https://hraparaktv.am/post/c40aed2fb73554dd0668d7e28842778b?fbclid=IwAR32IH-cJUKNpyTAjvLHtI6tuwjWjLQ_wLfdTPWQc1QWMhu5fmFuuTWwxKQ), որում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի կողմից տեղեկություններ են ներկայացվում ԱՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումը առերևույթ պարունակում է հանցագործության դեպքի մասին մատնանշող տվյալներ, այն ուղարկվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: