Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՓՈՓՈԽՎԵԼ ՈՒ ԼՐԱՑՎԵԼ ԵՆ

և 14.12.2011թ. նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն յուրացման եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է զգալի վնաս և 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով` կազմակերպության ծառայողի կողմից իր կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդչություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 
14.12.2011թ. մեղադրյալ Շ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: 
Նույն քրեական գործով մեղադրյալ Վալյա Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը նույնպես փոփոխվել ու լրացվել է, և 14.12.2011թ. նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն յուրացման եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է զգալի վնաս: 
14.12.2011թ. մեղադրյալ Վ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: