Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաշվի առնելով ջերմաստիճանի նվազումը և բնակարաններում օդափոխության ոչ հաճախակի կազմակերպումը, որոշակիորեն մեծացել է շմոլ գազից թունավորման դեպքերի հավանականությունը, որի մասին են վկայում վերջին օրերին գրանցված դեպքերը (բարեբախտաբար տուժողների կյանքին ու առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել):

Վիճակագրությունը վկայում է, որ նոյեմբեր ամսից սկսած, առավել հաճախ են գրանցվում շմոլ գազից թունավորման դեպքեր: Նման իրավիճակներից խուսափելու համար, նախքան բնակարանների և այլ օբյեկտների ջեռուցման շրջանին անցնելը, անհրաժեշտ է հավաստիանալ գազասպառման սարքավորումների պիտանիության մեջ, անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել մասնագետների հետազոտությանը` հարկ եղած դեպքում ենթարկելով նորոգման կամ դրանք փոխարինելով նորով:

Տեղեկացնում ենք, որ գազասպառման սարքերի սպասարկման պարտականությունը կրում են դրանց սեփականատերերն ու շահագործողները, ընդ որում հիշյալ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու կամ մահվան հանգեցնելու դեպքում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն: