Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

2020 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 06:00-ի սահմաններում, Սամվել Հովսեփյանը, Վարդան Ղուկասյանը և Ռոման Գևորգյանը շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության վերաբերյալ, ՀՀ տարածքից ներկայացել ու ապօրինի մուտք են գործել Քաշաթաղի շրջանի Կրմեն համայնքի Գրհամ գյուղում տեղակայված` Ա.Բալասանյանին պատկանող անասնագոմին կից անասունների համար հատուկ ցանկապատված տարածք, որտեղից փորձել են գաղտնի հափշտակել 450.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ նրանց գործողությունները նկատվել են գույքի սեփականատիրոջ կողմից:

Ս. Հովսեփյանը և Ռ. Գևորգյանը փախուստի դիմելուց հետո հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների, իսկ Վ. Ղուկասյանը բռնվել է դեպքի վայրում` անասնատիրոջ ու նրա ամուսնու կողմից:

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33,183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել  է քրեական գործ:  Սամվել Հովսեփյանը, Վարդան Ղուկասյանը և Ռոման Գևորգյանը հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են:

 Տվյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Քաշաթաղի շրջանի  դատախազությունը:

 

Ծանուցում.  Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: