Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած Մերի Դավթյանի և Դավիթ Ավանեսյանի հետ: Հանդիպման ընթացքում հարցադրումների միջոցով գլխավոր դատախազը փորձել է պարզել հացադուլ հայտարարելու պատճառների հիմքում դատախազական ներգործություն պահանջող հնարավոր դեպքերի առկայությունը և դրանց արձագանքելու անհրաժեշտությունը, սակայն Մ.Դավթյանի և Դ.Ավանեսյանի կողմից նման հայտարարություններ չեն ներկայացվել:

Տեղում կողմերի միջև ձեռք է բերվել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հանդիպելու պայմանավորվածություն: