ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ՝ «ՕՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ
Հիմնական շեշտադրումները.
1.Դատախազության աշխատողի մասնագիտական օրը «տոն» է, եթե կարող ենք պետության ու հանրության առջև ներկայանալ որպես պետական համակարգի արժանապատիվ ծառայող:
- Սոցիալական, իրավական և այլ հարթություններում «արդարության» կարելի է հասնել միայն միասնական՝ հանրային ու պետական կամք ցուցաբերելու դեպքում:
- Դժբախտաբար, հանրային կյանքում դեռևս բավականին մեծ տեղ է զբաղեցնում «արդարության» բացառություններով ընկալումը՝ «արդարություն, բայց ոչ իր նկատմամբ և ոչ իր կողմից».
- Դատախազությունը պետական համակարգի մաս է, սահմանադրական անկախ մարմին և չի կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
- Ադրբեջանը պարբերաբար փորձում և շարունակելու է Արցախում խաղաղ կյանքը «անհնարին ու անտանելի» դարձնելու քաղաքականությունը:
Այս և այլ թեմաների մասին՝ տեսանյութում: