Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏՈՒԳՎԻ

Այսօր «hraparak.am» կայքում հրապարակվել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությունը, որում վերջինս հայտնում է 2020թ. նոյեմբերի 9-25-ն ընկած ժամանակահատվածում Բերձոր, Աղավնո և Դադիվանք համայնքներից երեք էլեկտրաբաշխիչ կայանքների ենթադրյալ հափշտակության մասին (https://hraparak.am/post/5a71d727267aac47ebf55bb624ceaf81):

Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից ընդունվել է որպես քրեական գործ հարուցելու առիթ և քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ ուղարկվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն: