Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝  ՕՏԱՐ  ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՎԻՃԱԿԸ  ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ  ՄԱՐԴԿԱՆՑ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ,  ՆՐԱՆՑ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒՆ,  ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐ,  ԳՈՒՅՔ  ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒՆ  ԿԱՄ  ՎՆԱՍԵԼՈՒՆ  ՈՒՂՂՎԱԾ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն»  կոչվող տեղանքից արևմուտք ընկած  հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության  փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ, այսպիսով կատարելով միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ:

Սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ  քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով /Միջազգային ահաբեկչությունը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը: