Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՙԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ ԼՂՀ ԱԺ 30.08.2011թ. թիվ Ն-0135-6 որոշման կիրառման արդյունքների վերաբերյալ ԼՂՀ գլխավոր դատախազության տեղեկատվությունը

ՙԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ ԼՂՀ ԱԺ 30.08.2011թ. թիվ Ն-0135-6 որոշումը կիրառվել է 210 անձի նկատմամբ: 
Քրեական գործի հարուցման փուլում հետաքննության և նախաքննության մարմինների կողմից համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կայացվել է 6 որոշում, որոնք հաստատվել են համապատասխան դատախազների կողմից: Նշված որոշումներով քրեական պատասխանատվությունից ազատվել է 6 անձ: 
Դատախազների կողմից հաստատվել է համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի 9 որոշում, որոնցով քրեական պատասխանատվությունից ազատվել է 10 անձ:   
Քրեական գործերի դատաքննության փուլում համաներման ակտի կիրառմամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ քրեական պատասխանատվությունից ազատվել է 2 անձ: 
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներով համաներման ակտի կիրառմամբ նշանակված պատժի կրումից ազատվել է 12 անձ: 
Դատախազների կողմից հաստատվել է ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության կողմից կայացված 39 որոշում, որոնցով 36 անձ ազատվել է հանրային աշխատանքների կամ տուգանքի ձևով դատարանի կողմից նշանակված պատժի հետագա կրումից, իսկ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված 3 անձի նկատմամբ դադարեցվել է վերահսկողությունը: 
Դատախազների մասնակցությամբ դատարաններում քննարկվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկրող անձանց պատժից ազատելու մասին ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ կողմից ներկայացված միջնորդությունները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից կայացված որոշումներով  106 անձ  ազատվել է պատժից:
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի պետի կողմից կայացված 35 որոշում, որոնց համաձայն 31 անձ լրիվությամբ ազատվել է ազատազրկման ձևով նշանակված  պատժի հետագա կրումից, իսկ 4 անձի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է 1/3-ով: 
Դատարանների կողմից մերժվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկրող անձանց պատժից ազատելու մասին ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության կողմից ներկայացված 3 միջնորդություն` հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված կամ այլ կերպ հարթված չլինելու հիմքով: 
Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկրող 1 անձի պատժից ազատելու մասին ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու վերաբերյալ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է և ՔԿՎ  ՔԿՏ միջնորդությունը մերժվել` կատարած հանցագործության համար դատապարտյալի նկատմամբ համաներումը կիրառելի չլինելու հիմքով: