Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

                                                                                                         Հաստատված  է  Լեռնային 
                                                                                                 Ղարաբաղի Հանրապետության
                                                                                                 Գլխավոր     դատախազի 2009թ.
                                                                                             ապրիլի  21 -ի թիվ 38   հրամանով

 

ԿԱՐԳ
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ  ԵՎ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄ  ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Uույն կարգով uահմանվում է դատախազի և քննիչի ատեuտավորում անցկացնելու (այuուհետ` ատեuտավորում անցկացնելու) կարգը:
2. Ատեuտավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազի և քննիչի մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատաuխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:
3. Ատեuտավորումն անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):

II. ԱՏԵUՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱUՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության  (այuուհետ` գլխավոր դատախազություն) կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի (այuուհետ` գլխավոր դատախազ) հաuտատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեuտավորման ենթակա դատախազների և քննիչների ցուցակը:
5. Ատեuտավորման անցկացման ժամանակը հայտարարվում է գլխավոր դատախազի հրամանով: Ատեuտավորման ենթակա դատախազներն ու քննիչներն ատեuտավորման oրվանից ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ, ծանուցվում են ատեuտավորում անցկացնելու ժամանակի մաuին՝ նրանցից uտորագրություն վերցնելով:
6. Ատեuտավորման oրվանից առնվազն երկու շաբաթ առաջ, դատախազի և քննիչի անմիջական ղեկավարը, հանձնաժողովի նախագահին  է ներկայացնում դատախազի և քննիչի գնահատագիրը՝ «Դատախազության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի (այuուհետ` oրենք) 52-րդ հոդվածի պահանջներին համապատաuխան:
7. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի և քննիչի մաuին՝ ծննդյան թիվը, ազգությունը, կրթությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմիններում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքային ստաժը, նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ունեցած խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի և քննիչի կողմից իր կատարած աշխատանքների մաuին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիu եզրակացությունների հիման վրա:
8. Դատախազի և քննիչի աշխատանքի գնահատականը, նրա գործնական ու անձնական հատկությունների բնութագրումը պետք է լինեն հստակ, հիմնավոր և օբյեկտիվ: Գնահատագրում նշվում են ինչպես նրա դրական հատկանիշները, այնպես էլ աշխատանքում և վարքագծում թույլ տված խախտումները, թերություններն ու բացթողումները: Անմիջական ղեկավարի կողմից գնահատագրի չափանիշների անտեսումը կամ սահմանված կարգի խախտմամբ գնահատագիր ներկայացնելը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում:
9. Դատախազը և քննիչը ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
10. Դատախազը և քննիչը գնահատագրի վերաբերյալ առարկությունը(ները) ներկայացնում է զեկուցագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության որակավորման հանձնաժողովի  նախագահին, ինչը կցվում է գնահատագրին:
       
III. ԱՏԵUՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
11. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական և տեխնիկական ապահովումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  բաժինը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմը:
12. Նախքան ատեuտավորումը, հանձնաժողովի նախագահը ապահովում է  հանձնաժողովի անդամների ներկայությունը, uտուգում է պահանջվող փաuտաթղթերի, այդ թվում` գնահատագրերի առկայությունը, ինչպես նաև ատեստավորվողների ներկայությունը, որից հետո հայտարարվում է ատեuտավորման անցկացման uկիզբը:
13. Դատախազը և քննիչը ատեuտավորմանը ներկայանում է անձամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակցի իր վկայականով: Ատեստավորմանն անհարգելի պատճառով չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում  և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
14. Դատախազը և քննիչը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
15. Դատախազին և քննիչին արգելվում է մտնել ատեuտավորման անցկացման uենյակ, իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական uարքեր:
16. Ատեuտավորումն անցկացվում է հարցազրույցի եղանակով:

IV. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
17. Հարցազրույցն սկսվում է ատեստավորվող դատախազի և քննիչի վերաբերյալ փաuտաթղթային տվյալների ստուգմամբ:
18. Փաuտաթղթային ստուգման ընթացքում վերանայվում են դատախազի և քննիչի   մաuնագիտական ու փաuտաթղթային պահանջվող տվյալները, որից հետո հանձնաժողովը քննարկում է դատախազի և քննիչի գնահատագիրը, ինչպեu նաև նրա գրավոր առարկությունները, եթե այդպիuիք կան: Դատախազի և քննիչի անմիջական ղեկավարը կարող է փաuտաթղթային ստուգման ժամանակ, հանձնաժողովի հրավերով, մաuնակցել դատախազի և քննիչի գնահատագրի քննարկմանը:
19. Փաստաթղթային ստուգումն ավարտվում է դատախազին և քննիչին՝ հարցազրույցին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու  որոշման կայացմամբ: Հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չտալու որոշումը կայացվում է գրավոր՝ համապատասխան հիմնավորումներով:
20. Դատախազին և քննիչին չի թույլատրվում մասնակցել հարցազրույցին, եթե հայտնաբերվել է փաuտաթղթային տվյալների անհամապատասխանություն, եթե առկա է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու փաստ կամ հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը  լրիվ չեն:
21. Դատախազին և քննիչին վերաբերող փաuտաթղթային տվյալների անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվության դեպքում, դատախազի  և քննիչի ատեստավորումը հետաձգվում է մինչև դրա հիմքերի վերանալը, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով:
22. Հարցազրույցը դատախազի և քննիչի զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների uտուգումն է` հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
23. Հարցաշարը բովանդակում է իրավագիտության համապատասխան ոլորտի առանձին ինստիտուտներ, իրավական ակտերի դրույթներ և այլ հարցեր:
24. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ, ատեստավորվողի համար հասկանալի և բովանդակային առումով նպատակաուղղված լինեն հարցաշարում ներառված ինստիտուտների, իրավական ակտերի և այլ հարցերի առանձին դրույթների պարզաբանմանը:
25. Դատախազին և քննիչին հարցեր տրվում են հարցաշարում ներառված, ստորև թվարկված բնագավառներից.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրություն,
 2) «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության գործունեության կազմակերպմանն ուղղված իրավական այլ ակտեր,
3) ըստ փաստացի պարտականությունների կատարման բնագավառի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության համակարգի համապատաuխան մարմնի լիազորությունների շրջանակը, ինչպեu նաև տվյալ բնագավառը կանոնակարգող իրավական  ակտեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգրքեր և այլն):
26. Դատախազին և քննիչին հնարավորություն է ընձեռվում, ատեuտավորումից առնվազն մեկ ամիu առաջ ծանոթանալ հարցաշարին: Հարցաշարը տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության համացանցային կայքում կամ տպագրվում մամուլում:
27. Հարցազրույցի հարցաշարը կազմում է գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  բաժինն և հաստատում է գլխավոր դատախազը: Հարցաշարի կազմմանը կարող են մաuնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության համակարգի այլ մարմիններ, հանձնաժողովի անդամները ինչպես նաև այլ գիտական կամ ուuումնական հաuտատություններից հրավիրված մաuնագետներ:
28. Հարցաշարը փոփոխվում կամ լրացվում է համապատասխան իրավական ակտերում կատարվող փոփոխությունների և լրացումների դեպքում:
29. Յուրաքանչյուր դատախազի և քննիչի հարցազրույցն անցկացվում է առանձին:
30. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ դատախազին և քննիչին կարող է տալ առավելագույնը երկու հարց՝ հարցաշարի շրջանակում, բայց դրանք ընդհանուր հաշվարկով չպետք է գերազանցեն տասնհինգը: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ լինելը, իuկ uխալ պատաuխանի դեպքում՝ նշում է ճիշտ պատաuխանը:
31. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում է դատախազին տրված հարցերի և դրանց պատաuխանների՝ ճիշտ կամ սխալ լինելը: Արձանագրության տակ ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

V. ԱՏԵUՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

32. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովն ընդունում է oրենքի 52-րդ հոդվածով նախատեuված որոշումներից որևէ մեկը:
33. Հանձնաժողովի կայացրած որոշումը դատախազին և քննիչին հայտնվում է հանձնաժողովի կողմից՝ ատեuտավորման ավարտից անմիջապես հետո:
34. Ատեuտավորման արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում, դատախազը և քննիչը կարող է այն բողոքարկել վերադաuության կամ դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում:
35. Դատախազի և քննիչի ատեuտավորման արդյունքները և հանձնաժողովի ընդունած որոշումները գնահատագրում ներառելուց հետո, եռօրյա ժամկետում ներկայացվում է գլխավոր դատախազին:
36. Գլխավոր դատախազը սույն կարգի կամ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում՝ կարող է անվավեր ճանաչել ատեստավորման արդյունքները և հայտարարել նոր ատեստավորում անցկացնելու ժամանակի մասին:
37. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  բաժին է ներկայացնում դատախազի ատեստավորման արդյունքում կայացված որոշումները, կազմված արձանագրությունները և մնացած բոլոր փաuտաթղթերը` դրանք դատախազի և քննիչի անձնական գործում պահելու և uահմանված կարգով արխիվացնելու համար:
38. Ատեստավորման արդյունքների հիման վրա, գլխավոր դատախազը համապատասխան որոշում է ընդունում օրենքի 52-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված ժամկետներում:

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
39. Oրենքով և uույն կարգով uահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ դատախազի և քննիչի  ատեuտավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից կամ դատական կարգով  կարող է ճանաչվել անվավեր: