Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԶՐԿԵԼ Է ԿՅԱՆՔԻՑ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՏՈՒՆԸ ՀՐԿԻԶԵԼ

2018թ. հոկտեմբերի 01-ին, ժամը 02:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Էրիկ Առուստամյանը  ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով մուտքի բաց դռնով ապօրինի մուտք է գործել Մեծ շեն համայնքում տեղակայված Վալերի Ղուկասովի առանձնատուն, որտեղ վերջինիս ննջասենյակում գումար փնտրելու ժամանակ նկատելով, որ Վ. Ղուկասովն արթնանում է, դիտավորությամբ վերջինիս կյանքից զրկելու համար, իր հետ նախապես […]

Մանրամասն...

ԳԼՈՒԽԸ ԽՓԵԼ Է ՍԱԼԻԿԱՊԱՏ ՀԱՏԱԿԻՆ ՈՒ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ

2018թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 07:30-ի սահմաններում, Ռուբիկ Բաղդասարյանը գտնվելով Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 5 հասցեում տեղակայված` իր կողմից օգտագործվող առևտրի սրահում, նույն խանութ ներկայացած` Մարտակերտ քաղաքի բնակչուհի Լուսինե Ավթանդիլյանին առաջարկել է կենակցել իր հետ: Մերժում ստանալով, վերջինս սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով փորձել է շոյել Լ. Ավթանդիլյանի մարմինը: Նրանից ազատվելու համար Լ. Ավթանդիլյանը ձեռքն […]

Մանրամասն...

ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է

2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Սերգեյ Խաչատրյանը  Ստեփանակերտ քաղաքի  Վ. Սարգսյան-Անդրանիկի  փողոցների խաչմերուկում վարելով իրեն պատկանող <UAZ 31519>  մակնիշի  ավտոմեքենան,  վրաերթի է ենթարկել  նույն քաղաքի բնակիչ  Թեմուր  Եսայանին, ինչի հետևանքով վերջինս  նույն օրը < Հանրապետական բժշկական կենտրոն>  ՓԲԸ-ում ստացած  մարմնական վնասվածքներից մահացել է:  Դեպքի առթիվ  03.10.2018թ. ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ  մասով […]

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱԱՆ

ԱՀ Ֆինանսների նախարարության քննչական բաժնի կողմից 04.04.2018թ. հարուցվել է թիվ 331001.18 քրեական գործը՝ ԱՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշերով:

Մանրամասն...

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՄԱՀ Է ՊԱՏՃԱՌԵԼ

ԱՀ  գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից ավարտվել է թիվ 122005.18 քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ 23.07.2018թ. ուղարկվել  ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Գործի քննությամբ պարզվել է, որ Նվեր Բաղրյանը հանդիսանալով ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պահպանության գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի ոստիկան, կոչումով ոստիկանության սերժանտ, 2018թ. […]

Մանրամասն...

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

ԱՀ Քաշաթաղի  շրջանի դատախազությունում վերանայելով  նույն շրջանի  Աղանուս  համանքի  ղեկավար Ս. Աբրահամյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել են, որ Գրիգոր Դալլաքյանը, շահադիտական դրդումներից ելնելով, խաբեության եղանակով, պետական դրամական միջոցները հափշտակելու նպատակով, 2016թ. հուլիսի 17-ին ներկայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարության  աշխատակազմի Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, որտեղ թաքցնելով  28.06.2016թ. ծնված և […]

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 211007.18 քրեական գործը, Արտյոմ Փիլոյանին մեղավոր է ճանաչել ԱՀ  քր. օր-ի 337-րդ հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հանցանքը կատարելու մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով: Կիրառելով  ԱՀ  քր. օր-ի 69-րդ հոդվածը, նշանակված պատիժը` ազատազրկումը, […]

Մանրամասն...

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող Քաշաթաղի շրջանի դատախազության ավագ դատախազը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, ԱՀ  քր. օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, թիվ 211004.18 քրեական գործով, 26.08.1962թ. ծնված Ա. Մ.-ի, կողմից սեռական պահանջները բավարարելու շարժառիթով 2016թ. օգոստոսի կեսերից մինչև  սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղակայված` համաքաղաքացի Հ. […]

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական  բաժնում, վերանայելով  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչների դիմումի շուրջ նախապատրաստված նյութերը,  պարզել են, որ 16.03.2018թ.  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վեճակռվի կապակցությամբ, 2018թ.  մարտի 17-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն են  հրավիրվել նույն քաղաքի բնակիչներ Դ. Հովհաննիսյանը, Վ. Սուլեյմանյանը,  Հ. Ազիզյանը, Ա. Սաղիյանը,  Մ. Մկրտչյանը,  Ն. Հովհաննիսյանը, Է. […]

Մանրամասն...