Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՀ գլխավոր դատախազ  Մհեր Աղաջանյանի համապատասխան հրամաններով Դավիթ Ստեփանյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի դատախազի, Գրիգորի Ամիրյանը` Հադրութի շրջանի դատախազի, իսկ Գևորգ Հայրապետյանը` Շահումյանի շրջանի դատախազի պաշտոններում:

Մանրամասն...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: Օրակարգում 2020 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նախագիծը ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը: Կոլեգիան հավանություն տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրին և այն ընդունեց ի կատարումն:

Մանրամասն...

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, […]

Մանրամասն...

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԴԱՍԱՅԻՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 3-ի հրամանագրով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։

Մանրամասն...

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ԱՀ  գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի հունիսի 26-ի հրամանով  Հադրութի շրջանի դատախազ Գագիկ Իշխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնում:

Մանրամասն...

ԽՈԻՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Մարտունու  շրջանի  Բերդաշեն գյուղի բնակիչ Արտուր Ասրյանը բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության` դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, 2020թ. հունիսի 23-ին, ժամը 03-ի սահմաններեում վարելով <ՎԱԶ  2121> մակնիշի 35 ՏՏ 787 պետհամարանիշի ավտոմեքենան, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, նշված ավտոմեքենայով մուտք է գործել  Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում գտնվող  Վերածննդի հրապարակ և […]

Մանրամասն...

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ` ԻՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 23-ի hրամանագրով արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Սևակ Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի 2020թ. հունիսի 22-ի հրամանով Մհեր Մանգասարյանն ազատվել է Մարտակերտի շրջանի դատախազի պաշտոնից ու նշանակվել Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնում: Մհեր Գենադիի Մանգասարյանը ծնվել է 1976թ. օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտելով Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը, ընդունվել ու սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում: 1993-1996թթ. ծառայել է […]

Մանրամասն...

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է hրամանագիր գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։

Մանրամասն...