ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Դատախազությունն իրեն վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում առանձնահատուկ կարևորում է հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Բացի դատախազության մարմինների աշխատանքի լուսաբանումից, այն նաև առաքելություն ունի պարբերաբար տեղեկատվություններ փոխանցելու օրենսդրական դաշտի փոփոխությունների, ենթաօրենսդրական ակտերի համալրումների մասին, ամփոփ տվյալներ ներկայացնելու հանրապետությունում հանցավորության վիճակի և հանցագործությունների դեմ տարվող պայքարի գործում դատախազական հսկողության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, կայքը հանրության հետ կապերի յուրօրինակ հարթակ է, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերով դիմել դատախազություն և ստանալ ակնկալվող պատասխաններ: Համոզված ենք, կայքը հետաքրքիր կլինի հանրության բոլոր շերտերի համար, ովքեր օրենքի գերակայությունը և իրավակարգի ապահովումը դիտում են երկրում ժողովրդավարության լիարժեք ապահովման համատեքստում և ողջունում են դրանց իրականացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:Հարգանքներով`
ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ
ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ