Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

 

Դատախազությունն իրեն վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում առանձնահատուկ կարևորում է հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Բացի դատախազության մարմինների աշխատանքի լուսաբանումից, այն նաև առաքելություն ունի պարբերաբար տեղեկատվություններ փոխանցելու օրենսդրական դաշտի փոփոխությունների, ենթաօրենսդրական ակտերի համալրումների մասին, ամփոփ տվյալներ ներկայացնելու հանրապետությունում հանցավորության վիճակի և հանցագործությունների դեմ տարվող պայքարի գործում դատախազական հսկողության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, կայքը հանրության հետ կապերի յուրօրինակ հարթակ է, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերով դիմել դատախազություն և ստանալ ակնկալվող պատասխաններ: Համոզված ենք, կայքը հետաքրքիր կլինի հանրության բոլոր շերտերի համար, ովքեր օրենքի գերակայությունը և իրավակարգի ապահովումը դիտում են երկրում ժողովրդավարության լիարժեք ապահովման համատեքստում և ողջունում են դրանց իրականացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:  

Հարգանքներով`

ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ