Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Մերուժան Թովմասյանը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պահպանման գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի ոստիկան, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ, 2017թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում վարելով  <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան, ԱսկերանՍտեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում, առջևում համընթաց ուղղությամբ ընթացող <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելու նպատակով, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու համար, առանց համոզվելու, որ հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասը բավարար տարածությամբ ազատ է անվտանգ վազանցի կատարման համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության համար, խախտելով ՃԵԿի 73-րդ կետի և <Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԱՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով մոտեցող <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաների առկայության պայմաններում, իր վարած <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և սկսել <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենայի վազանցի կատարումը, որի պատճառով տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի արդյունքում հանդիպակաց ուղեմասում բախվել է Ռաջա Սարգսյանի վարած <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և նրա հետևից ընթացող Սերգեյ Ղահրամանյանի վարած <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաներին:

Մանրամասն...

ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը