Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ (26.11.2015թ.)

Դատախազությունը մեր հանրապետության այն կառույցներից է, որն իր ամենօրյա բարդ ու դժվարին աշխատանքով պաշտպանում է պետության ու հասարակության շահերը, պահպանում օրինականությունը, կազմակերպում անզիջում պայքար հանցավորության դեմ: Եվ պատահական չէ, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետեւողականորեն արվում է հնարավորը ձեր աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Դատախազության օրվա առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք: