Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ / Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2012թ. /

Դատախազության առջեւ դրված խնդիրների լրջությունն ու պատասխանատվությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում են արհեստավարժություն, հայրենի երկրի ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի բարձր զգացում: Եվ վստահ եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրանք հաջողությամբ լուծելու, համակարգի աշխատանքի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում կպահեն ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք: