ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
31.03.2020թ. ԱՀ համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության դիտորդական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ բանավոր հաղորդում էր ներկայացրել ԱՀ դատախազություն՝ հայտնելով Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/5 ընտրական տեղամասում հիշյալ կազմակերպության դիտորդական խմբի դիտորդների լիազորությունների իրականացմանը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահի կողմից խոչընդոտելու դեպքի վերաբերյալ: Նշված դեպքի առթիվ նույն օրը ԱՀ դատախազության […]