Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Այսօր luyspress.am կայքում տեղեկություն էր հրապարակվել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասում նույնանուն տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց կողմից ակնհայտ ագրեսիվ կեցվածք դրսևորելու, բռնություն կիրառելու, մարմնին հարվածելու՝ այդպիսով լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ ոստիկանության կողմից սկսվել […]

Մանրամասն...

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐԶՈՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Այսօր ժամը 13:45-ին ԱՀ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի 10-րդ դպրոցի մոտակայքում քարոզչության դեպքի վերաբերյալ: Հիշյալ ահազանգն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն՝ ենթադրյալ վարչական իրավախախտումը խափանելու և իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու հարցը քննարկելու համար: Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածով վարչական […]

Մանրամասն...

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ԱՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ընտրողը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն […]

Մանրամասն...

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՑԱԽԻ <ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ factor.am կայքում հրապարակվել էր Արցախի կուսակցության հայտարարությունը՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու ահազանգերի վերաբերյալ (նյութի հղումն` այստեղ. https://factor.am/235914.html?fbclid=IwAR2CRabimj_mr1nw5JDPPiLdeekWE726H5LprA-51ZDnzRBBgrr9NopODB4): Ստուգման և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար հիշյալ հրապարակումն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն:

Մանրամասն...

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

Արցախի Հանրապետության դատախազությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հեշտացնելու և իրավապահ մարմինների արձագանքման օպերատիվությունը մեծացնելու համար գործում է թեժ գիծ՝ 9901 կարճ հեռախոսահամարով: Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ դիմումները, հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել նաև ներքոնշյալ հասցեներով ու հեռախոսահամարներով. Ստեփանակերտ […]

Մանրամասն...