Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Այսօր luyspress.am կայքում տեղեկություն էր հրապարակվել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասում նույնանուն տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց կողմից ակնհայտ ագրեսիվ կեցվածք դրսևորելու, բռնություն կիրառելու, մարմնին հարվածելու՝ այդպիսով լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ ոստիկանության կողմից սկսվել […]

Մանրամասն...

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐԶՈՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Այսօր ժամը 13:45-ին ԱՀ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի 10-րդ դպրոցի մոտակայքում քարոզչության դեպքի վերաբերյալ: Հիշյալ ահազանգն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն՝ ենթադրյալ վարչական իրավախախտումը խափանելու և իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու հարցը քննարկելու համար: Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածով վարչական […]

Մանրամասն...

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ԱՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ընտրողը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն […]

Մանրամասն...

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՑԱԽԻ <ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ factor.am կայքում հրապարակվել էր Արցախի կուսակցության հայտարարությունը՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու ահազանգերի վերաբերյալ (նյութի հղումն` այստեղ. https://factor.am/235914.html?fbclid=IwAR2CRabimj_mr1nw5JDPPiLdeekWE726H5LprA-51ZDnzRBBgrr9NopODB4): Ստուգման և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար հիշյալ հրապարակումն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն:

Մանրամասն...

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

Արցախի Հանրապետության դատախազությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հեշտացնելու և իրավապահ մարմինների արձագանքման օպերատիվությունը մեծացնելու համար գործում է թեժ գիծ՝ 9901 կարճ հեռախոսահամարով: Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ դիմումները, հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել նաև ներքոնշյալ հասցեներով ու հեռախոսահամարներով. Ստեփանակերտ […]

Մանրամասն...

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 30.03.2020Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից 26.02.2020թ.-ից մինչև […]

Մանրամասն...

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ARMLUR.AM ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

30.03.2020թ. armlur.am կայքում հրապարակվել է մի հոդված` «Ահազանգ. Բալասանյանի կողմնակիցները մարում են գյուղացիների պարտքե՞րը» վերնագրով, որի համաձայն 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններին ներգրավված մի շարք սուբյեկտներ տարբեր համայնքներում մարում են քաղաքացիների պարտքերը՝ մասնավորապես նման գործողություններ կատարելով ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն և Վազգենաշեն համայնքներում (նյութի հղումը` այս հասցեով. https://armlur.am/983543/?fbclid=IwAR1mKxryj84VUE8A0FXtsChc90d7wRu_Bq8m_6vq_-YGsvmVskLTUSeAa78): Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակման մեջ առերևույթ […]

Մանրամասն...

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԱՂԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.03.2020թ. factor.am կայքում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվել էր մի տեսանյութ, որում ԱՀ Մարտակերտի շրջանի Ն. Մարաղա համայնքի բնակիչ Վ. Գալստյանը պատմում է նույն համայնքի ղեկավարի կողմից իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և ընտրական իրավունքը ազատորեն իրացնելուն խոչընդոտելու դեպքի վերաբերյալ (նյութի հղումն` այս հասցեով. https://factor.am/235290.html?fbclid=IwAR2boHyvRd5QpIzwJQFuTl8m-ZhYsbIhbbX0IdAEWnvnx3HpJyM3ZAc7S58): Հաշվի առնելով տարածված տեսանյութի և դրանում ներկայացված դեպքի շուրջ […]

Մանրամասն...

ԸՆՏՐՈՂԻ ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ԱՐԱՐՔ Է

29.03.2020թ. ԱՀ դատախազության էլեկտրոնային փոստին է ուղարկվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Վ.Ի.-ի դիմումը՝ 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններին իր՝ որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը, մի խումբ անձանց կողմից խոչընդոտելու դեպքի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ դիմումում ներկայացված տեղեկություններն առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ գլխավոր […]

Մանրամասն...

ԱՐՁԱԳԱՆՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում (հղումը` այս հասցեով. https://www.facebook.com/BalasanyanVitali/?epa=SEARCH_BOX) և լրատվամիջոցում (հղումը` այստեղ. https://news.am/arm/news/568950.html?fbclid=IwAR1J291aW_C-AzMN0cA8FNYWOrEk8yBbCNp8jrTbZuHI56JTz6RVMr7jyk4) 28.03.2020թ. տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունն առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի […]

Մանրամասն...