Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ

Ստեփանակերտ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 22 հասցեում գրանցված <Ջուր Էներգիա> ՍՊԸ պատասխանատու անձանց կողմից, 2015թ. հուլիս ամսից մինչև 2019թ. հունվար ամիսը ներառյալ, Քաշաթաղի շրջանի Մշենի համայնքի վարչական տարածքում տեղակայված <Հոչանց ՀԷԿ>-ում աշխատողների մի մասը չեն գրանցվել օրենքով սահմանված կարգով: Օրենսդրությամբ նախատեսված ամենամսյա եկամտային հարկի ամփոփ հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով հարկային մարմիններ ներկայացնելով հարկման հիմք […]

Մանրամասն...

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ` ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՏՈՒՄ

2018թ. նոյեմբերի 8-ին ժամը 15-00-ի սահմաններում Սարգիս Աղաջանյանը վարելով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գառնիկ Բաղրյանին պատկանող «ԶԻԼ»  մակնիշի 90 ՕՕ 219 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի  35-րդ կիլոմետրի հատվածում բախվելով Տիգրան Սարգսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 35 DD 352 պետհամարանիշի ավտոմեքենային և չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, խոշոր չափի գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, 09.11.2018թ. «Արմենիա ինշուրանս» […]

Մանրամասն...

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ստեփանակերտ քաղաքի Իոսիֆյան փողոցի թիվ 33 տան բնակիչ Մարատ Օհանյանը շահադիտական դրդումներով, ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով միասնական դիտավորությամբ և պարբերաբար դրսևորած խաբեության եղանակով, 2018թ. մայիս ամսվա սկզբին Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում իբր հողամաս գնելու և հիշյալ հողամասի փաստաթղթերի ձևակերպման համար, Շուշի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի բակում Աշոտ Հակոբյանից գումարը հետագայում վերադարձնելու […]

Մանրամասն...

ՔՐԵԱԿԱՆ ՀԱՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 21.02.2019թ. Մարատ Բալայանի նկատմամբ ԱՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցրել է վերջինիս կողմից հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցված լինելու համար՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ անձն ԱՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա […]

Մանրամասն...