Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Օրակարգում 2018 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի նախագծի քննարկումն էր: Նախագիծը կոլեգիայի անդամներին ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը: Հավանություն տալով երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրին` կոլեգիան այն ընդունեց […]

Մանրամասն...

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

ԱՀ Քաշաթաղի  շրջանի դատախազությունում վերանայելով  նույն շրջանի  Աղանուս  համանքի  ղեկավար Ս. Աբրահամյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել են, որ Գրիգոր Դալլաքյանը, շահադիտական դրդումներից ելնելով, խաբեության եղանակով, պետական դրամական միջոցները հափշտակելու նպատակով, 2016թ. հուլիսի 17-ին ներկայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարության  աշխատակազմի Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, որտեղ թաքցնելով  28.06.2016թ. ծնված և […]

Մանրամասն...

ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 211007.18 քրեական գործը, Արտյոմ Փիլոյանին մեղավոր է ճանաչել ԱՀ  քր. օր-ի 337-րդ հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հանցանքը կատարելու մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով: Կիրառելով  ԱՀ  քր. օր-ի 69-րդ հոդվածը, նշանակված պատիժը` ազատազրկումը, […]

Մանրամասն...

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող Քաշաթաղի շրջանի դատախազության ավագ դատախազը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, ԱՀ  քր. օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, թիվ 211004.18 քրեական գործով, 26.08.1962թ. ծնված Ա. Մ.-ի, կողմից սեռական պահանջները բավարարելու շարժառիթով 2016թ. օգոստոսի կեսերից մինչև  սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղակայված` համաքաղաքացի Հ. […]

Մանրամասն...