Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական  բաժնում, վերանայելով  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչների դիմումի շուրջ նախապատրաստված նյութերը,  պարզել են, որ 16.03.2018թ.  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վեճակռվի կապակցությամբ, 2018թ.  մարտի 17-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն են  հրավիրվել նույն քաղաքի բնակիչներ Դ. Հովհաննիսյանը, Վ. Սուլեյմանյանը,  Հ. Ազիզյանը, Ա. Սաղիյանը,  Մ. Մկրտչյանը,  Ն. Հովհաննիսյանը, Է. […]

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է

Ի լրումն  <Մեղադրանք է առաջադրվել ևս երեք հոգու> վերտառությամբ հաղորդագրության. 2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով: Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 09.06.2018թ. որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ […]

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎՍ ԵՐԵՔ ՀՈԳՈՒ

Ի լրումն  <Առաջադրվել է մեղադրանք և ընտրվել խափանման միջոց> վերտառությամբ հաղորդագրության. Նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:  Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական […]

Մանրամասն...

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՎ ԸՆՏՐՎԵԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

Ի լրումն <Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական  գործ> վերտառությամբ հաղորդագրության. Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:  Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը […]

Մանրամասն...

Ի ԼՐՈՒՄՆ <ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ> ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը ս.թ. հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, որի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և տարվում է նախաքննություն, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը: 

Մանրամասն...

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության […]

Մանրամասն...