Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

 Դեկտեմբերի 8-ին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ իրավաբանության բաժնի ուսանողների հետ հանդիպում է ունեցել ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Մանրամասն...

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով ԱՀ դատախազությունը հայտարարում է արտահերթ  բաց մրցույթ:

Մանրամասն...

ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 19.10.2017թ. տեղադրված՝ <Պետությանը պատճառել է խոշոր չափի գույքային վնաս > վերտառությամբ հաղորդագրության.

Մանրամասն...

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Մերուժան Թովմասյանը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պահպանման գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի ոստիկան, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ, 2017թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում վարելով  <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան, ԱսկերանՍտեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում, առջևում համընթաց ուղղությամբ ընթացող <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելու նպատակով, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու համար, առանց համոզվելու, որ հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասը բավարար տարածությամբ ազատ է անվտանգ վազանցի կատարման համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության համար, խախտելով ՃԵԿի 73-րդ կետի և <Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԱՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով մոտեցող <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաների առկայության պայմաններում, իր վարած <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և սկսել <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենայի վազանցի կատարումը, որի պատճառով տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի արդյունքում հանդիպակաց ուղեմասում բախվել է Ռաջա Սարգսյանի վարած <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և նրա հետևից ընթացող Սերգեյ Ղահրամանյանի վարած <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաներին:

Մանրամասն...

ԱՐՑԱԽԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

ՆՈՐ ՈՐԱԿ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

 
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազությունների համատեղ նիստ: Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ նիստը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Օրակարգը ներառում էր մեկ հարց` <Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակը>: 

Մանրամասն...

ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԸ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:
Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է, որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային աշխատանք:

Մանրամասն...

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԻԺ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ` ՏՈՒԳԱՆՔ

2017թ. նոյեմբերի 7-ին թիվ 131007.17 քրեական գործով ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճռով  Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը մեղավոր է ճանաչվել ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 332-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 332-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 332-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցանքների /չորս դրվագ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում և երեք դրվագ պաշտոնեական կեղծիք/ կատարման մեջ, իսկ նույն համայնքի քարտուղար Լաուրա Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ԱՀ քրեական օրենսգրքի 37/185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 37/332-րդ հոդվածով, 37/185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 37/332-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների /երկու դրվագ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման և պաշտոնեական կեղծիքի օժանդակություն/ կատարման մեջ ու դատապարտել տուգանքի ձևով պատժի: <Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին> ԱԺ 25.08.2016թ. որոշման 1-ին կետի կիրառմամբ ամբաստանյալները ազատվել են նշանակված պատժի մի մասից, և Ա. Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք 700.000 դրամի չափով, իսկ Լ. Աղաջանյանի նկատմամբ` տուգանք 250.000 դրամի չափով:

Մանրամասն...

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

Էրիկ Գրիգորյանը 02.10.2017թ. որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանում, որ հանդիսանալով, <Ալեքս> ՍՊԸ հիմնադիր տնօրեն, հանգուցյալ Անգին Սարգսյանի ժառանգը, ԱՀ  Քաղաքացիական օրենսգրքի 57-րդ, 97-րդ, 99-րդ, <Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին> ԱՀ օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածների պահանջներին համապատասխան գրանցված չլինելով որպես նշված ընկերության բաժնետեր կամ գործադիր մարմին, չունենալով կազմակերպության անունից քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու իրավասություն, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության /լիցենզիայի/, 2016թի ապրիլի 01-ից մինչև 2017թի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ալ. Հեքիմյան փողոցի թիվ 6ա հասցեում վարորդներ Ալեքսանդր Սևումյանի, Կամո Մուսայելյանի, Ալբերտ Դանիելյանի, Դավիթ Աղաջանյանի, Արմո Սագսյանի, Վալերի Ղուլյանի և կարգավար Կարինե Զաքարյանի ներգրավմամբ ծավալել է ԱՀ Քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 56-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պետական գրանցման և <Լիցենզավորման մասին> ԱՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն հանդիսացող տաքսի ծառայության մատուցում:

Մանրամասն...