Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին

Գործունեության առավել կարևորություն ներկայացնող հարցերով կատարվել են ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության կոլեգիայի նիստերում ու համապատասխան խորհրդակցություններում։ 
Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2015 թվականին ԼՂՀ դատախազությունում անցկացվել է կոլեգիայի 6 նիստ և 45 օպերատիվ խորհրդակցություն։
2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 464 դեպք՝ (10.000 բնակչի հաշվով՝ միջինը 31 հանցագործություն) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 114 դեպքով կամ 32,5%-ով (2014թ.-ին՝ 350 դեպք), որից բացահայտվել են 380-ը (2014թ.-ին՝ 296-ը), չբացահայտված են մնացել 36-ը, որից բացահայտման %-ում հաշվվող հանցագործությունները՝ 30 (2014թ.-ին՝ 31-ը, որից բացահայտման %-ում հաշվվող հանցագործությունները՝ 24), քննության փուլում է գտնվում 48 հանցագործություն (2014թ.-ին՝ 23-ը)։
Չբացահայտված 30 հանցագործություններից 3-ը հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղղված հանցագործություններ են (2-ը՝ խուլիգանություն, 1-ը՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություն՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը), 26-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, որից 1-ը պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության, 25-ը՝ անձնական գույքի հափշտակության, ընդ որում 17-ը՝ գողության, որից 7-ը՝ բնակարանային գողության, 6-ը՝ խարդախության, 2-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 1-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործության (կանխամտածված սնանկություն) դեպքեր։ 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ դրանցից 14-ը կատարվել են Ստեփանակերտ քաղաքում, 5-ը՝ Ասկերանի շրջանում, 5-ը՝ Մարտակերտի շրջանում, 1-ը՝ Մարտունու շրջանում, 1-ը՝ Շուշիի շրջանում, 1-ը՝ Շահումյանի շրջանում, 3-ը՝ Քաշաթաղի շրջանում։
2015 թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 92,5% (2014թ.-ին՝ 92,1 %)։
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ 2015 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների՝ 6 դեպք (2014թ.-ին՝ 5), ծանր հանցագործությունների՝ 76 դեպք (2014թ.-ին՝ 43), միջին ծանրության հանցագործությունների՝ 236 դեպք (2014թ.-ին՝ 136), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների՝ 146 դեպք (2014թ.-ին՝ 166)։ 
2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 1, ծանր հանցագործությունները՝ 33, միջին ծանրության հանցագործությունները՝ 100, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները՝ նվազել է 20 դեպքով։
2015 թվականին ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 56 դեպք (2014թ.-ին՝ 47), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 
հանցագործությունների 110 դեպք (2014թ.-ին՝ 106), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 164 դեպք (2014թ.-ին՝ 115 դեպք), այդ թվում 12-ը՝ (2014թ.-ին՝ 10) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 152-ը՝ (2014թ.-ին՝ 105) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 24 դեպք (2014թ.-ին՝ 6), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 74 դեպք (2014թ.-ին՝ 39)։ 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ 2015 թվականին հանցագործության դեպքերի աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում՝ 16 դեպքով (2015թ.-ին՝ 131, 2014թ.-ին՝ 115), Ասկերանի շրջանում՝ 24 դեպքով (2015թ.-ին՝ 85, 2014թ.-ին՝ 61), Մարտակերտի շրջանում՝ 35 դեպքով (2015թ.-ին՝ 82, 2014թ.-ին՝ 47), Մարտունու շրջանում՝ 30 դեպքով (2015թ.-ին՝ 67, 2014թ.-ին՝ 37), Շուշիի շրջանում՝ 18 դեպքով (2015թ.-ին՝ 30, 2014թ.-ին՝ 12), Քաշաթաղի շրջանում՝ 9 դեպքով (2015թ.-ին՝ 35, 2014թ.-ին՝ 26)։
Հատկանշական է, որ գրանցված հանցագործությունների նվազում է արձանագրվել միայն Հադրութի (2015թ.-ին՝ 23, 2014թ.-ին՝ 27) և Շահումյանի (2015թ.-ին՝ 11, 2014թ.-ին՝ 25) շրջաններում, համապատասխանաբար 4 և 14 դեպքերով։ 
— 2015 թվականին արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունները աճել են 9 դեպքով (2015թ.-ին՝ 56, 2014թ.-ին՝ 47)։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 2-ով (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1), որոնք արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում։
2015 թվականին սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել (2014թ.-ին՝ 2)։
2 դեպքով աճել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2015թ.-ին՝ 8, 2014թ.-ին՝ 6), որից 2-ը բռնաբարության դեպքեր, են, որոնք արձանագրվել են Ասկերանի շրջանում և կատարվել են նույն անձի կողմից միևնույն անձի նկատմամբ։ 
Միաժամանակ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի թիվը աճել է 2-ով (2015թ.-ին՝ 17, 2014թ.-ին՝ 15 դեպք), ընդ որում 6 դեպքով աճել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2015թ.-ին՝ 7, 2014թ.-ին՝ 1)։ 
5 դեպքով աճ է արձանագրվել նաև մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում (2015թ.-ին՝ 28, 2014թ.-ին՝ 23), որը պայմանավորված է իգական սեռի 1 անձի կողմից ՄԻԱՎ հարուցիչով վարակելու 11 դեպքի արձանագրմամբ։ 
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 % (2014թ.-ին՝ 100%)։ 
— 2015 թվականին հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 49 դեպքով կամ 42,6%-ով (2015թ.-ին՝ 164, 2014թ.-ին՝ 115 դեպք)։ 
2 դեպքով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը (2015թ.-ին՝ 12, 2014թ.-ին՝ 10)։ 
2015 թվականին ավազակության և կողոպուտի եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքեր չեն արձանագրվել։ Միաժամանակ 1- ով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության (2015թ.-ին՝ 4, 2014թ.-ին՝ 3), 2-ով՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ խարդախության (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1), իսկ 1 դեպքով նվազել պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2014թ.-ին՝ 6, 2015թ.-ին՝ 5, որից մեկը առանձնապես խոշոր չափերով, որը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում)։ 
Մտահոգիչ է այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում 47 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը (2015թ.-ին՝ 152, 2014թ.-ին՝ 105)։ 
Շեշտակի՝ 53 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակության՝ գողության դեպքերը (2015թ.-ին՝ 133, 2014թ.-ին՝ 80 դեպք), որից կտրուկ՝ 33 դեպքով, բնակարանային գողությունները (2015թ.-ին՝ 53, 2014թ.-ին՝ 20)։
6 դեպքով աճել է խարդախության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը (2015թ.-ին՝ 14, որից 12-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, ընդ որում 6-ը՝ անբացահայտ, 2014թ.-ին՝ 8)։ 
1 դեպքով նվազել են ավազակության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2015թ.-ին՝ 2, 2014թ.-ին՝ 3) և 2 դեպքով՝ կողոպուտի եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2015թ.-ին՝ 0, 2014թ.-ին՝ 2)։ 
Յուրացման կամ վատնման եղանակով կատարված անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը նվազել է 1-ով (2015թ.-ին՝ 0, 2014թ.-ին՝ 1)։
4 դեպքով նվազել են առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը (2015թ.-ին՝ 0, 2014թ.-ին՝ 4) և 3 դեպքով՝ անձնական գույքի հափշտակության՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություների թիվը (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 7)։ 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական 
տվյալների վերլուծությունից երևում է, որ Ասկերանի շրջանում արձանագրվել է անձնական գույքի հափշտակության 32 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 14, Մարտակերտի շրջանում՝ 47՝ աճելով 28, Մարտունու շրջանում՝ 9՝ աճելով 3, Շուշիի շրջանում 15՝ աճելով 13, Քաշաթաղի շրջանում՝ 11՝ աճելով 5 դեպքերով։
Հաշվետու ժամանակաշրջանում Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է անձնական գույքի հափշտակության 28 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 7, Հադրութի շրջանում՝ 8 դեպք՝ նվազելով 5, Շահումյանի շրջանում՝ 2՝ նվազելով 4 դեպքերով։
2015 թվականին հանրապետության տարածքում արձանագրված անձնական գույքի հափշտակության՝ գողության դեպքերի մեծ մասը կատարվել է պահեստարան կամ շինություն մուտք գործելու եղանակով, ինչը վկայում է այն մասին, որ նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է հանդիսացել նշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը։
Մտահոգիչ է այն փաստը, որ 33 դեպքով աճել են բնակարանային գողության դեպքերը, ընդ որում նշված հանցագործության շեշտակի աճ է արձանագրվել Մարտակերտի շրջանում՝ 21 դեպքով (2015թ.-ին՝ 27, 2014թ.-ին՝ 6), Շուշիի շրջանում՝ 8 դեպքով (2015թ.-ին՝ 8, 2014թ.-ին՝ 0)։ Մարտակերտի շրջանում արձանագրված բնակարանային գողության դեպքերից 12-ը կատարվել են Ա.Առուշանյանի, 5-ը՝ Վ.Սարգսյանի, 3-ը՝ Գ.Ղազարյանի կողմից, իսկ Շուշիի շրջանում՝ 7 բնակարանային գողություն կատարվել է նախկինում գողության համար դատված մեկ անձի կողմից։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների աճի համապատկերում չի աճել հանցագործություն կատարած անձանց թիվը։ 1 անձի կողմից մի շարք բնակարանային գողությունների կատարման փաստը վկայում է նրա կողմից քրեածին հակումներ ունենալու, այն որպես արհեստ կատարելու մասին, իսկ նախկինում բնակարանային գողության համար դատված անձի կողմից կրկին գողություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ ոչ բավարար չափով պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու, ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու մասին։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 81,7% (2014թ.-ին՝ 75,8%)։ Չեն բացահայտվել անձնական գույքի հափշտակության՝ գողության դեպքերից 17-ը, այդ թվում՝ 7 բնակարանային 
գողության, 6 խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության 2 դեպքերը։
— 2015 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 24 դեպք՝ նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ աճելով 18 դեպքով (2014թ.-ին՝ 6 դեպք)։ 
2015 թվականին հարկերի և տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել։ 
2015 թվականին արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու 1 դեպք, որը արձանագրվել է Շուշիի շրջանում (2014թ.-ին՝ 0)։
20 դեպքով կտրուկ աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը (2015թ.-ին՝ 23, 2014թ.-ին՝ 3), որոնք գրանցվել են Ստեփանակերտ քաղաքում՝ 3 դեպք, Ասկերանի շրջանում՝ 8 դեպք, Մարտակերտի շրջանում՝ 3 դեպք, Մարտունու շրջանում՝ 5 դեպք, Քաշաթաղի շրջանում՝ 4 դեպք։ Դրանց հիմնական մասը կազմում են ԼՂՀ քր.օ-րի 222-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ ծաայողների կողմից լիազորությունները չարաշահելու հանցագործության դեպքերը։ 
— 2015 թվականին ԼՂՀ տարածքում 4 դեպքով կամ 3,7 %-ով աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները /2015թ.-ին՝ 110 դեպք, 2014թ.-ին՝ 106 դեպք/։ Մասնավորապես, զգալիորեն՝ 18 դեպքով, աճել է հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերի թիվը (2015թ.-ին՝ 54, 2014թ.-ին՝ 36 դեպք)։ Հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերը աճել են Ստեփանակերտ քաղաքում՝ 5 դեպքով (2015թ.-ին՝ 20, 2014թ.-ին՝ 15 դեպք), Ասկերանի շրջանում՝ 7 դեպքով (2015թ.-ին՝ 15, 2014թ.-ին՝ 8 դեպք), Մարտակերտի շրջանում՝ 4 դեպքով (2015թ.-ին՝ 6, 2014թ.-ին՝ 2 դեպք), Մարտունու շրջանում՝ 4 դեպքով, (2015թ.-ին՝ 5, 2014թ.-ին՝ 1 դեպք) Շուշիի շրջանում՝ 2 
դեպքով (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1)։ Նշված հանցագործության աճը պայմանավորված է հիմնականում ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով և այլ հանցատեսակներով քննվող քրեական գործերի շրջանակներում կատարված բացահայտումներով, որոնց վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ դրանք մեծամասամբ Արցախյան պատերազմի ժամանակ ձեռք բերված և ազգաբնակչության մոտ տևական ժամանակ պահվող զենք-զինամթերքն են։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է բնակչության շրջանում առավել 
լայնածավալ քարոզչական աշխատանքներ իրականացնել՝ դրանցում ներգրավելով ոչ միայն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին, այլև տեղական ինքնակառավարման մարմիններին և զանգվածային լրատվամիջոցներին։ 
2015թ. հաշվետու ժամանակահատվածում 14-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը (2015թ.-ին՝ 37, 2014թ.-ին՝ 51 դեպք)։ 
Կատարված վերլուծությունից երևում է, որ 9-ով նվազել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2015թ.-ին՝ 31, 2014թ.-ին՝ 40), սակայն, միաժամանակ 2 դեպքով աճել են իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1), որոնք արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։
Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճ է արձանագրվել Մարտունու շրջանում 5 (2015թ.-ին՝ 9, 2014թ.-ին՝ 4), Շահումյանի շրջանում 1 (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 2), Քաշաթաղի շրջանում 2 (2015թ.-ին՝ 4, 2014թ.-ին՝ 2) դեպքերով։
Ստեփանակերտ քաղաքում և որոշ շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թվի նվազումը կարելի է պայմանավորել վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից իրականացված՝ հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աննախադեպ ծավալով և հետևողականորեն կատարված աշխատանքների արդյունքներով։ Անհրաժեշտ է այսուհետ ևս այդ ուղղությամբ պայքարը շարունակական դարձնել՝ նվազման միտումը պահպանելու համար։ 
3 դեպքով նվազել են խուլիգանության դեպքերը (2015թ.-ին՝ 6, 2014թ.-ին՝ 9)։ Նշված 6 խուլիգանության դեպքերը արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում՝ 2 դեպք, Քաշաթաղի շրջանում՝ 4 դեպք, որից 2-ը չբացահայտված են մնացել։
2015 թվականին զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքեր չեն արձանագրվել։ Խուլիգանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք մեծամասամբ 
կատարվել են ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, անսթափ վիճակում գտնվող երիտասարդ անձանց կողմից, որը առավելապես պայմանավորված է նրանց ինքնադրսևորվելու և սեփական անձի առավելությունը կարևորելու հանգամանքով։
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործության 5 դեպք, 5-ն էլ մահվան ելքով, որից 2-ը՝ վրաերթ։ Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում, Քաշաթաղի, Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործության 4 դեպքում տեղի է ունեցել ՃԵԿ-ի խախտում, իսկ 2 անձ հանցագործությունը կատարել են անսթափ վիճակում։ Նշված հանցագործություններից տուժողներից 2-ը եղել են իգական սեռի, 3-ը արական։
2014 թվականին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործության 8 դեպք, այդ թվում 5-ը՝ մահվան ելքով։ Նշված հանցատեսակով վերջին տարիների իրավիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեպետ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործության դեպքերը, սակայն մահվան ելքով դեպքերի քանակը գրեթե մնացել է նույնը, ընդ որում դրանք տեղի են ունեցել ՃԵԿ-ի նույնատիպ կանոնների խախտմամբ։ Վերլուծությունից հետևում է, որ անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը ավելի ուժեղացնել՝ ուշադրությունը առավելապես սևեռելով արագության գերազանցման և անսփաթ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու դեպքերի վրա։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը աճել է 6-ով։ (2015թ.-ին՝ 8, 2014թ.-ին՝ 2)։ 
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 97,2 % (2014թ.-ին՝ 100%)։ 
— 2015 թվականին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 35 դեպքով աճել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների (2015թ.-ին՝ 74, 2014թ.-ին՝ 39) թիվը։
Մասնավորապես, 4 դեպքով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2015թ.-ին՝ 10, 2014թ.-ին՝ 6)։ Հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու 
դեպքերը արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում՝ 2 դեպք, Մարտակերտի շրջանում՝ 6՝ աճելով 5 դեպքով, Մարտունու շրջանում՝ 2 դեպք։
19 դեպքով աճ է արձանագրվել պաշտոնեական կեղծիքի դեպքերով։ 2014 թվականի 3-ի դիմաց, 2015 թվականին արձանագրվել է պաշտոնեական կեղծիքի 22 դեպք, որից միայն 14-ը Մարտունու շրջանում՝ կատարված 1 անձի կողմից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ոչ թե այդ հանցագործությունների քանակը, այլ դրանց բացահայտման ցուցանիշը, քանի որ դրանք մեծամասամբ նախկին տարիներին կատարված հանցագործություններ են։ 
Հաշվետու ժամանակաշրջանում կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքեր չեն արձանագրվել։
2015 թ.-ին 1-ով աճել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի թիվը (2015թ.-ին՝ 5, 2014թ.-ին՝ 4 դեպք)։
11 դեպքով աճել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը (2015թ.-ին՝ 37, 2014թ.-ին՝ 26), ինչը պայմանավորված է Ստեփանակերտ քաղաքում 1 քրեական գործով նախորդ տարիներին կատարված 22 դրվագ՝ փաստաթղթեր կեղծելու փաստով, որը ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ զինվորական դատախազություն։ 
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճը թեկուզև առևերույթ վտանգավոր և բացասական երանգներ ունի, սակայն իր մեջ նաև դրական միտումներ է պարունակում, քանի որ խոսում է նախ և առաջ քրեական հետապնդման մարմնի կողմից լատենտային բնույթ կրող հանցատեսակների բացահայտմանն ուղղված աշխատանքների որոշակի ակտիվացման հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ոչ թե այդ հանցագործությունների քանակը, այլ դրանց բացահայտման ցուցանիշը, քանի որ դրանք մեծամասամբ նախկին տարիներին կատարված հանցագործություններ են։ 
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100%։
2015 թվականին աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը։ 2014 թվականին անչափահասների կողմից կատարված 10 հանցագործության դիմաց 2015 թվականին անչափահասների կողմից կատարվել է 23 հանցագործություն։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում՝ 2 դեպքով (2015թ.-ին՝ 4, 2014թ.-ին՝ 2), Ասկերանի շրջանում՝ 8 դեպքով (2015թ.-ին՝ 9, 2014թ.-ին՝ 1), Քաշաթաղի շրջանում՝ 5 
դեպքով (2015թ.-ին՝ 6, 2014թ.-ին՝ 1), Հադրութի շրջանում՝ 2 դեպքով (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1)։ 
Համաձայն վերլուծությունների՝ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունները։ Այսպես, 2015 թվականի ցուցանիշներով հանցագործություն կատարած անձանցից 292-ը (2014՝ 277) արական սեռի ներկայացուցիչներ են, 15-ը՝(2014թ.՝ 25) իգական։
Ըստ տարիքային խմբի. 14-15 տարեկաններ՝ 3 հոգի (2014թ.՝ 10), 16-17 տարեկաններ՝ 9 հոգի (2014թ.՝8), 18-24 տարեկաններ՝ 48 հոգի (2014թ.՝55), 25-29 տարեկաններ՝ 40 հոգի (2014թ. 53), 30-49 տարեկաններ՝ 146 հոգի (2014թ. 132), 50 տարեկան և ավելի՝ 61 հոգի (2014թ. 44)։ Հանցագործություն կատարած անձանցից 259-ը (2014թ.՝252) ԼՂՀ քաղաքացիներ են, 44-ը՝ (2014թ.՝ 42) ՀՀ քաղաքացիներ, 4-ը՝ (2014թ.՝ 7) օտարերկրացիներ։ Ըստ կրթական մակարդակի 2-ը՝(2014թ.՝ 0) տարրական կրթություն չունեցող, 6-ը (2014թ. 9) ուներ տարրական, 204-ը՝ ( 2014թ.՝ 211) միջնակարգ, 20-ը՝ (2014թ.՝29) միջնակարգ-մասնագիտական, 9-ը՝ (2014թ.՝ 6) թերի բարձրագույն, 66-ը՝ (2014թ.՝47) բարձրագույն կրթություն։ Ըստ սոցիալական վիճակի՝ 33-ը՝ (2014թ.՝ 42) ծառայողներ են, 14-ը՝ (2014թ.՝ 20) բանվոր, 21-ը՝ (2014թ.՝ 23) վարձու աշխատող, 13-ը՝ (2014թ.՝ 12) մասնավոր ձեռնարկատեր, 1-ը՝ (2014թ.՝ 4) գյուղատնտեսությամբ զբաղվող, 87-ը՝ (2014թ.՝ 82) գործազուրկ, 6-ը՝ (2014թ.՝ 12) սովորող, որից 1-ը (2014թ.՝ 5) ուսանող, 132-ը (2014թ. ՝107) այլ զբաղմունքի տեռ անձինք։
 
 
 
1. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
 
2015 թվականին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է 17 (2014 թ. ՝16) քրեական գործ, որոնք ուղարկվել են ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։
Համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի՝ դատախազության համակարգում քրեական գործերով նախաքննությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը։
Համաձայն ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ կետի՝ նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները։
2015 թվականին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչների կողմից հարուցվել է երկու քրեական գործ (2014թ.՝1), որից 1-ը՝ ԼՂՀ քր.օր-ի 323-րդ հոդվածի հատկանիշներով (ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի ՇՈԲ-ի օպերլիազոր Արա Էդիկի Ենգիբարյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում Սասուն Էդվարդի Առաքելյանին դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ), որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Ա.Է.Ենգիբարյանը դատապարտվել է երկու տարի ազատազրկման, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 1-ը՝ ԼՂՀ քր.օր-ի 184-րդ հոդվածի հատկանիշներով (ԼՂՀ ոստիկանության ՀԿԱ բաժնի ավագ տեսուչի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ), գտնվում է նախաքննության փուլում։
2014 թվականից անավարտ մնացած քրեական գործերից 2015թ. փոխանցվել է 2-ը, ընդ որում 1-ը հարուցվել էր ԼՂՀ քր.օր-ի 240-րդ հոդվածով (Լեռնահանքայինմ շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը), իսկ 1-ը՝ ԼՂՀ քր.օր-ի 184-րդ և 328-րդ հոդվածներով (ԼՂՀ ԿԱ ոստիկանության նախկին աշխատողի կողմից խարդախություն և կաշառք տալու դրդչություն կատարելու փաստերի առթիվ)։ Նշված քրեական գործերը վարույթում կարճվել են՝ ԼՂՀ քր.դատ.օր-ի 35-րդ հ.1 մ.2 կ. հիմքերով։
Վարույթ ընդունված 4 (2014թ՝ 5) քրեական գործեր ստացվել են այլ մարմիններից, ընդ որում 2 քրեական գործով վարույթը կարճվել է, որից 1-ը՝ հարուցված ԼՂՀ քր.օր-ի 199-րդ հոդվածի հատկանիշներով (ԼՂՀ ոստիկանության նախկին աշխատակցի կողմից ստացած 12.404.205 դրամի չափով վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի առթիվ), վերաորակվել է ԼՂՀ քր.օր-ի 345-րդ հոդվածով և վարույթում կարճվել՝ 35-րդ հ.1 մ.13 կ.. հիմքով , իսկ 1-ը՝ հարուցված ԼՂՀ քր.օր-ի 337-րդ հ.1-ին մ. ( ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչների կողմից ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ), վերաորակվել է ԼՂՀ քր.օր-ի 269-րդ հոդվածով և վարույթում կարճվել՝ ԼՂՀ քր.դատ.օր-ի 37-րդ հ.1 մ. հիմքով։ Անավարտ է մնացել 2 քրեական գործ, ընդ որում մեկը՝ հարուցված ԼՂՀ քր.օր-ի 148-րդ հոդվածի հատկանիշներով (Քաշաթաղի շրջանի Ղազարապատ համայնքում 13.09.2015թ. տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զ.Հակոբյանի կողմից ընտրության արդյունքները կեղծելու փաստի առթիվ), իսկ մեկը՝ հարուցված ԼՂՀ քր.օր-ի 322-րդ հոդվածի հատկանիշներով (Մարտակերտի ՇՈԲ նախկին աշխատակցի կողմից 2007 թ. սեպտեմբեր ամսում գողություն կատարելու փաստը օրենքով սահմանված կարգով չհաշվառելու փաստի առթիվ )։
 
2. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
 
2015 թվականի ընթացքում ԼՂՀ դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության (547 նյութ) և հետաքննության (962 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1509 նյութերի օրինականության նկատմամբ (2014թ. նախաքննության (493 նյութ) և հետաքննության (771 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1264 նյութերի դիմաց), որից 367-ով (2014թ.՝ 324) հարուցվել է քրեական գործ, 1036-ը (2014թ.՝ 868) մերժվել է, ընդ որում 798-ը ՝ (2014թ.՝ 685) արդարացման հիմքով, 238-ը՝ (2014թ.՝ 183) ոչ արդարացման հիմքով, 58-ը՝ (2014թ. ՝64) ուղարկվել է ըստ ենթակայության, 27-ը (2014թ.՝ 8)՝ միացվել է նյութերին։ 
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 422 (2014թ.՝ 392) քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 367-ը (2014թ. 324) հարուցվել է 2015թ., 15-ը փոխանցվել է 2014 թվականից (12-ը փոխանցվել է 2013թ.-2014թ.), 32–ը (2014թ.26) ընդունվել է վարույթ նախկինում վարույթը կասեցված քրեական գործերից, 28-ը (2014թ.՝ 30) ստացվել է այլ մարմիններից։ Քրեական գործերով նախաքննության մարմիններին տրվել է 26 (2014թ.՝ 12) գրավոր ցուցում։ 
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացվող 442 (2014թ.՝ 392) քրեական գործերից 127-ը (2014թ՝ 155) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, 123 (2014թ. 105) քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում՝ 30-ը՝ (2014թ.՝ 35) արդարացման հիմքով, 93-ը (2014թ.՝ 70)՝ ոչ արդարացման հիմքով, 58 (2014թ.՝ 47) քրեական գործերի վարույթը կասեցվել է, այդ թվում 38-ը (2014թ.՝32)՝ ԼՂՀ քր.դատ.օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ/, 11-ը՝ (2014թ.՝ 14) ԼՂՀ քր.դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի /մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրը այլ պատճառներով պարզված չէ/, 9-ը՝ (2014թ.՝ 1) ԼՂՀ քր.դատ.օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի /գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթը/ հիմքերով, 64-ը (2014թ.՝ 35) միացվել է այլ քրեական գործերի, 39-ը (2014թ.՝ 34) ուղարկվել է այլ մարմիններ, 31-ը (2014թ.՝ 12) մնացել է անավարտ։
Դատարան ուղարկվա քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությամբ քննության ընթացքում պետությանը պատճառված 114.549.895 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 9.012.295 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված 80.374.407 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 30.242.953 ՀՀ դրամ։
Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 77 (2014թ.՝ 91) անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 54 (2014թ.՝ 52) միջնորդություն, որից 48-ը (2014թ. 50) բավարարվել է, ընդ որում 4-ը (2014թ.՝5)՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ, իսկ 6-ը՝ (2014թ.2-ը) մերժվել են, որից 4-ը (2014թ.՝ 0) բողոքարկվել է և դատարանի կողմից մերժվել։ Խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 25 (2014թ.՝44) միջնորդություն, ընդ որում 15-ը՝ (2014թ.՝ 38) բնակարանի խուզարկություն կատարելու համար, 10-ը (2014թ.՝6) բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար, որոնցից 17-ը (2014թ.՝ 42) բավարարվել է, այդ թվում 15-ը՝ (2014թ.՝38) բնակարանի խուզարկություն կատարելու համար, 2-ը՝ (2014թ.՝ 4) բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար։ Բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար խուզարկության ներկայացված 10 (2014թ.՝ 6) միջնորդությունից 8-ը (2014թ.՝ 2) մերժվել է։
 
 
 
 
Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 15 (2014թ.՝ 18) իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 8 (2014թ.՝ 6) միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 1 (2014թ.՝ 2) աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի։ Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով թվով 20 (2014թ.՝ 24) միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններ։ 
 
 
3. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
2015 թվականի ընթացքում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել 115 (2014թ.՝170) քրեական գործով՝ 152 (2014թ.՝ 213) անձի նկատմամբ (այդ թվում՝ 8 (2014թ.՝ 14) անչափահաս, 5 (2014թ.՝ 15) կին, 9 (2014թ.՝ 17) նախկինում դատված, 1 (2014թ.՝ 0) օտարերկրացի), որից 96-ը (2014թ.՝ 135) դատապարտվել են ազատազրկման (այդ թվում՝ 68 (2014թ. 84) անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 8-ը՝ (2014թ.՝ 12) կալանքի (այդ թվում՝ 5 (2014թ.՝ 8) անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 40-ը՝ (2014թ.՝ 51) տուգանքի, իսկ 8 (2014թ.՝ 13) քրեական գործով վարույթը 8 անձի նկատմամբ կարճվել է, որից 1-ը՝ արդարացման հիմքով, 5-ը՝ տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով, 1-ը՝ վաղեմությունը անցնելու կապակցությամբ, 1-ը՝այլ հիմքով (մեղադրյալի մահվան կապակցությամբ)։ 
Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 159.480.977 դրամ, որից պետությանը՝ 107.206.173 դրամ, իրավաբանական անձանց՝ 4.262.880 դրամ, ֆիզիկական անձանց՝ 48.011.924 դրամ։ Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 12.104.246 դրամ, որից պետությանը՝ 250.00 դրամ, իրավաբանական անձանց՝ 357.000, իսկ ֆիզիկական անձանց՝ 11.497.296 դրամ։ 
 
4. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐԻ, ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
 
2015 թվականի ընթացքում քրեական գործերով դատական ակտերի՝ դատավճիռների, դեմ դատախազների կողմից բերվել են 2 (2014թ.՝ 3) վերաքննիչ և 1 (2014թ.՝ 3) վճռաբեկ բողոքներ, ընդ որում 2 (2014թ. 3) վերաքննիչ բողոքներից 1-ը (2014թ. 3) բավարարվել է, 1-ը՝ (2014թ. 0) մերժվել , իսկ 1 (2014թ. 3) վճռաբեկ բողոք բավարարվել է։ Դատավարության մյուս մասնակիցների կողմից քրեական գործերով դատական ակտերի՝ դատավճիռների, դեմ բերվել են 21 (2014թ.՝25) վերաքննիչ և 8 (2014թ.՝5) վճռաբեկ բողոքներ, ընդ որում 21 (2014թ. 25) վերաքննիչ բողոքից 9-ը (2014թ.՝10) բավարարվել է, 11-ը՝ (2014թ.15) մերժվել, 1-ով ընդունվել է այլ որոշում, իսկ 8 (2014թ.՝ 5) վճռաբեկ բողոքներից 7-ը (2014թ.՝ 5) մերժվել է, 1-ով ընդունվել է այլ որոշում։ 
 
5. ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2015թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել են 60 (2014թ.՝ 54) ստուգում, որոնց արդյունքում հայտնաբերվել են 125 (2014թ.՝834) իրավախախտումներ։ Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով 30 (2014թ.՝ 16) հաղորդումներ ու միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններ։ 
Կատարված ստուգումների արդյունքում պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 14 անձ (2014թ.՝ 858 անձ), ինչի հիման վրա կամովին պետբյուջե է վերականգնվել 6 մլն. 505 հազար 722 դրամ ( 2014 թ.՝ 56.348.496 հազար դրամ, 1.420 ԱՄՆ դոլար)։ 
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան հայց չի հարուցվել (2014 թ.՝ 3 հայց՝ 6 մլն, 092 հազար դրամ հայցապահանջով)։ 
Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստվել են 15 (2014թ.՝ 14) նյութեր, որից 13 (2014թ.՝12) նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 2-ով (2014թ.՝ 2) հարուցվել է քրեական գործ։ Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործերով ապացուցված, պետությանը պատճառվել է 114.299.229 (2014 թ. 35.073.73794 ) դրամ վնաս, որից միջդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 10.259.629 (2014 թ. ՝28.473.794) դրամ, դատական քննության ընթացքում՝ 21.000.000 ( 2014 թ. 1.029.000) դրամ։
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի “Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին” 16.06.2009թ. հրամանագրի՝ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ԼՂՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 21 (2014թ.՝ 51) հայցադիմումի և դրանց հիման վրա կայացված 12 (2014թ.՝ 42) վճիռների պատճենները։ Ներկայացված 21 (2014թ.՝ 51) հայցերից՝ 222.770.100 դրամ (2014թ.՝ 662.236.500 դրամ) բռնագանձման պահանջով, դատարանում քննվել են 12-ը՝ 141..285.600 դրամ (2014թ. 42-ը՝ 586.536.700 դրամ) բռնագանձելու պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են, իսկ մնացած 9-ով՝ 81.484.500 դրամ հայցապահանջով, գործերը դատարանում գտնվում են քննության ընթացքում։ Բացի դրանից, 2013 թ-ից դատարանի վարույթում մնացորդ մնացած 2 հայց 10.630.700 դրամ բռնագանձման պահանջով՝ դատարանի կողմից 2015թ. ընթացքում քննվել է և լրիվությամբ բավարարվել, իսկ 2014 թ-ից դատարանի վարույթում մնացորդ մնացած 9 հայց՝ 80.166.100 դրամ բռնագանձման պահանջով՝ դատարանի կողմից հաշվետու ժամանակահատվածում ևս քննվել է, որից 6 հայց՝ 61.609.100 դրամ պահանջով լրիվությամբ բավարարվել է, 1 հայց՝ 6.621.800 դրամ բռնագանջման պահանջով բավարարվել է մասամբ՝ 6.517.900 դրամ բռնագանձման պահանջով, 1 հայց՝ 3.785.200 դրամ բռնագանձման պահանջով՝ վարույթը կարճվել է տնտեսվարող սուբյեկտի լուծարվելու հիմքով, իսկ 1-ով՝ 8.100.000 դրամ հայցապահանջով մերժվել է՝ ստուգման ակտը առոչինչ ճանաչվելու հիմքով։
Նշված գործընթացի վերահսկման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել։
 
6. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
ԼՂՀ դատախազությունը 2015թ. օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ։
ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում 2015թ. ընթացքում կատարվել են թվով 988 ստուգումներ, որից 935-ը՝ ձերբակալվածներին պահելու վայրերում, 24-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, 17-ը՝ քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 7-ը՝ տուգանքի վերաբերյալ, 8-ը՝ պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ, 2-ը՝ այլ պատիժների վերաբերյալ, 12-ը՝ ԼՂՀ ԱՆ “Հոգեթմրաբանական դիսպանսեր” ՓԲԸ-ում։
2016թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 118 դատապարտյալ (2015թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 129 դատապարտյալ), այդ թվում 47-ը (52-ը)՝ կիսաբաց ուղղիչ տեղամասում, 42-ը (39-ը)՝ կիսափակ ուղղիչ տեղամասում, 29-ը (38-ը)՝ փակ ուղղիչ տեղամասում։
ԼՂՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է 24 դատական նիստերի, ընդ որում 20-ով՝ դատապարտյալների պատժից ազատվելու, 4-ով՝ այլ գործերով։ Քննարկման արդյունքներով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված թվով 21 միջնորդագրերից /պայմանական վաղաժամկետ/ 21-ը բավարարվել է, իսկ 3-ը մերժվել։ 
 
 
7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 
ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ա) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ , ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
2015թ. որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումները և բողոքները սահմանված ժամկետում քննարկելու, դրանց քննարկման արդյունավետությունը բարձրացնելու, տեղ գտած թերություններն ու խախտումները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիներիխախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
2015թ. ԼՂՀ դատախազություն մուտքագրվել է 302 (2014թ.՝ 372) դիմում- բողոք, այդ թվում 15-ը՝ կրկնակի։ 302 մուտքագրված դիմումներից 43-ը (2014թ.՝ 40-ը) բավարարվել է, 36-ը (2014թ.՝ 25-ը)՝ մերժվել, 11 դիմումների ստուգումները դադարեցվել են՝ ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 182, 193 ,229 հհ. հիմքերով (2014թ.՝ 11), 23 (2014թ.՝ 6) դիմում թողնվել է անհետևանք, 88 (2014թ.՝ 106) դիմումի տրվել է մանրակրկիտ պարզաբանում, 53-ը (2014 թ՝ 68) հետագա ընթացքը լուծելու համար ուղարկվել է իրավասու այլ մարմիններ և դատախազություններ, 23-ը (2014 թ.՝ 41) տեղափոխվել է ՀՀԳ-1, 22-ը (2014թ.՝ 67) կցվել է քրեական գործերին և այլ նյութերի, 3-ը (2014թ.՝ 5) մնացել անավարտ։ 2014 թվականից փոխանցվել է 1 դիմում, որին տրվել է պարզաբանում։
Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել հիմնավոր և օրինական որոշումներ։
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում-բողոքներով ներկայացած 298 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 50-ը՝ ԼՂՀ գլխավոր դատախազի կողմից։
Հարկ է նշել, որ դիմումների քանակի նվազման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատախազների կողմից պատշաճ դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության և հետաքննության նկատմամբ։ Ժամանակին հայտնաբերվել են տեղ գտած խախտումները և միջոցներ ձեռնարկվել դրանց վերացման ուղղությամբ։ Բացի այդ, քաղշրջդատախազների կողմից դիմումների քննարկման արդյունքներով տրվել են սպառիչ պատասխաններ, ինչի հետևանքով դրանք չեն բողոքարկվել ԼՂՀ գլխավոր դատախազություն։
Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են պատշաճ պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել ընդունելություններ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների և նրանց վերադասների մոտ, դիմումներն ուղարկվել են ԼՂՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներ կամ այլ մարմիններ՝ ըստ ենթակայության ընթացքը լուծելու և քաղաքացիներին պատասխանելու համար։
 
բ) ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ԼՂՀ դատախազությունում իրավական ապահովման ոլորտում իրականացվել են տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ։ Առաջարկություններ ներկայացնելու համար քննարկվել են տարբեր բնագավառների վերաբերող օրենքների նախագծեր։
2015 թ. գործող օրենսդրությանը համապատասխան՝ մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի թվով 67 հրաման և 1 հանձնարարական։ 
 
գ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ — ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 
 
2015թ. ընթացքում ապահովվել են ԼՂՀ տարածքում և ԼՂՀ տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները։ Այդ կապակցությամբ, համաձայն ԼՂՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված Հուշագիր-համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԼՂՀ դատախազության կողմից նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 2 անձի հանձնումը, ընդ որում 1-ը բավարարվել է, իսկ 1-ը՝ մերժվել ։ 2014թ-ից փոխանցված՝ բավարարվել է ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 2 անձի հանձնումը։ ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած, ՌԴ հայտնաբերված և ԼՂՀ քր.օր-ի 347-րդ հոդվածի 1-ի մասով հետախուզվող 3 անձի նկատմամբ հանձնման միջնորդությունները ԼՂՀ գլխավոր դատախազությունում քննարկվել և մերժվել է, քանի որ վերոհիշյալ անձինք զինվորական հավաքատեղի մեկնելու մասին ծանուցագրեր չեն ստացել։ ԼՂՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված արարքը ՌԴ օրենսդրության համաձայն քրեորեն պատժելի արարք չի համարվում, եթե անձը (զորակոչիկը) չի ստացել ծանուցագիր՝ զինվորական ծառայության (հավաքակայան) մեկնելու համար։
2014 թվականից փոխանցված՝ ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզման մեջ գտնվող. ԼՂՀ 2 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար միջնորդություններից 1-ը բավարարվել է՝ քրեական գործը ԼՂՀ քր. դատ.օր-ի 35-րդ հ.1-ին մ. 6-րդ կ. հիմքով /վաղեմություն/ կարճելու կապակցությամբ, իսկ 1-ը գտնվում է ընթացքի մեջ։
Բացի այդ, ԼՂՀ դատախազության կողմից ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կատարվել են քրեական գործերի, նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՌԴ գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված մի շարք միջնորդագրերի ու հատուկ հանձնարարականների պահանջները։ 
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ էին գտնվել հանցագործություն կատարած 67 անձինք և 10 անհայտ կորածներ։ 2015թ. ընթացքում կազմվել է 16 գործ՝ 15-ը ՝ հանցագործություն կատարած անձանց, իսկ 1-ը՝ անհայտ կորածի վերաբերյալ։ 2015թ. ընթացքում հետախուզումից հանվել է հանցագործություն կատարած 16 անձ, ընդ որում 10 անձ՝ կապված հայտնաբերման հետ, հանցագործություն կատարած 6 անձանց հետախուզումը կարճվել է այլ պատճառով։ Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 10,6 տոկոս, մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող հանցագործություն կատարած անձանց ցուցանիշը կազմել է 12.0 տոկոս։ 
2016թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել հանցագործություն կատարած անձ 67 և 11 անհայտ կորած։ Հարկ է նշել, որ հետախուզման մեջ գտնվող 67 անձանցից 39–ը հետախուզվում են ԼՂՀ ՔՕ 347-րդ /Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը/, 1-ը՝ 103-րդ /Սպանությունը/ 1-ը՝ 111-րդ /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/, 1-ը՝ 182-րդ /Կողոպուտը/, 8-ը՝ 183-րդ /Գողությունը/, 6-ը՝ 184-րդ /Խարդախությունը/, 4-ը՝ 185-րդ /Յուրացնելը կամ վատնելը/, 1-ը՝ 245-րդ /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 1-ը՝ 116-րդ /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/, 1-ը՝ 384-րդ /Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը/, 2-ը ՝ 179-րդ / Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/, 1-ը՝ 222-րդ /Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/, 1-ը՝ ԼՂՀ ՔՕ 390-րդ / Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը/ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար։
 
դ) ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 
ԼՂՀ դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ՝ դատախազության ինտերնետային կայքի և այլ միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկություններ տրամադրելով դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման վերաբերյալ։ 
Հաշվի առնելով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը՝ ԼՂՀ դատախազությունը 2016թ. ևս շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել դատախազության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, կարևորելով քաղաքացու՝ ԼՂՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս հիմնարար իրավունքները, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը։
 
ե) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2015թ. ապահովվել է “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի՝ դատախազության անձնակազմին և նրա գործունեության երաշխիքներին վերաբերող պահանջների, գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների ու կարգադրությունների կատարումը, անձնակազմի հարցերով նախապատրաստվել են մի շարք հրամաններ։ 
2015թ. ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից, դատախազների և քննիչների հերթական ատեստավորման կապակցությամբ անց է կացվել թվով 2 նիստ։ Ատեստավորվել են դատախազա-քննչական 26 աշխատակիցներ, որոնցից 22-ի նկատմամբ հանձնաժողովի կողմից տրվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն, ընդ որում 13-ի նկատմամբ՝ ընդգրկելով դատախազների և քննիչների առաջխաղացման ցուցակում։ ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի եզրակացությունը 22 աշխատակցի նկատմամբ հաստատվել է, ընդ որում 9-ի նկատմամբ՝ ընդգրկելով դատախազների և քննիչների առաջխաղացման ցուցակում։
3 դատախազական աշխատակիցներ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ և ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ ատեստավորվել են լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով՝ կրկին ատեստավորվելով 6 ամիս հետո։ Մեկ աշխատակցի նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից կայացվել է եզրակացություն՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին, որը հաստատվել է ԼՂՀ գլխավոր դատախազի կողմից։ 
Համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել 1 նիստ, դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից 2 դատախազա-քննչական աշխատակցի նկատմամբ տրվել է դրական եզրակացություն՝ համապատասխան պաշտոնում նշանակելու համար։ 
Համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 58-րդ և 32-րդ հոդվածների պահանջների՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և որակավորման բարձրացման դասընթացների նախապատրաստման, կազմակերպման ու անցկացման բնագավառում իրականացվել է 15 դատախազա-քննչական աշխատակիցների վերապատրաստում, դատախազների և քննիչների ցուցակում ընդգրկված 5 անձանց մասնագիտական պատրաստում։
Զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի են նշանակվել 7 աշխատակիցներ, համապատասխան պաշտոնների են տեղափոխվել 15 աշխատակիցներ, պաշտոնից ավելի ցածր պաշտոնի է տեղափոխվել 1 աշխատակից։
Հետևողական աշխատանք է իրականացվել դատախազների և քննիչների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու, հնարավոր չարաշահումները բացառելու ուղղությամբ։ Ի հայտ են բերվել պաշտոնեական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորման դեպքեր, որոնց կապակցությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Այսպես, 2015թ. ընթացքում հարուցվել է 2 կարգապահական վարույթ 3 դատախազի նկատմամբ որոնց արդյունքում՝ “Դիտողություն” ե կարգապահական տույժիէ ենթարկվել 1 աշխատակից, “Նկատողություն”՝ 2-ը աշխատակից։
“Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն՝ դատախազների ու քննիչների թեկնածուների ցուցակի համալրման մրցույթ անցկացնելու կապակցությամբ, որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել 2 նիստ։ Համաձայն նույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ կետի՝ ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանով 6 հայտատու ընդգրկվել է ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում։ 
Հաշվետու ժամանակահատվածում “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան ԼՂՀ գլխավոր դատախազի հրամաններով 9 դատախազա-քննչական աշխատակիցների շնորհվել է դասային աստիճան։ 
Հաշվետու ժամանակահատվածում համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանցից 2-ը ԼՂՀ դատախազության համակարգում ընդունվել է աշխատանքի։
Հաշվետու ժամանակահատվածում, համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իրենց դիմումի համաձայն ԼՂՀ գլխավոր դատախազության համակարգից ազատվել են դատախազության 2 աշխատակիցներ, իսկ ըստ նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ 1 աշխատակից։ 
Համաձայն “Դատախազության մասին” ԼՂՀ օրենքի 43-րդ հոդվածի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ԼՂՀ դատախազության օրվա կապակցությամբ ԼՂՀ Նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, ԼՂՀ գլխավոր դատախազի և ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի կողմից խրախուսվել են 21 դատախազա-քննչական աշխատակիցներ։ 
Ներկայումս ԼՂՀ դատախազության համակարգում աշխատում են 47 դատախազա-քննչական աշխատակիցներ։ 
2016 թվականին շարունակելով իրականացնել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ ԼՂՀ դատախազությունը կանի առավելագույնը հանրապետությունում օրինախախտումների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու, հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև պետության, ֆիզիկական և իրավաբական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ։ 
 
  
ԼՂՀ գլխավոր դատախազ,
արդարադատության երրորդ դասի
պետական խորհրդական Ա.Ա.Մոսիյան