Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների, նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բաշխվում են  հետևյալ կերպ.
—    քաղաք Ստեփանակերտ – 5 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս – 2, 332-րդ հոդված – 3/,
—    Ասկերանի շրջան – 1 հանցագործություն /332-րդ հոդված– 1/,
—    Հադրութի շրջան – 1 հանցագործություն /332-րդ հոդված – 1/,
—    Մարտունու շրջան – 6 հանցագործություն /322-րդ հոդված 1-ին մաս– 1, 222-րդ հոդվածի 1-ին մաս – 5/,
—    Մարտակերտի շրջան – 1  /323-րդ հոդվածի 1-ին մաս/,
—    Շուշիի շրջան – 1 /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/:

Ըստ գերատեսչական ոլորտների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բախշվում են հետևյալ կերպ.
—    տնտեսական գործունեության ոլորտ – 5 /222-րդ հոդվածի 1-ին մաս /,
—    նոտարական գործունեության ոլորտ – 1 /322-րդ հոդվածի 1-ին մաս/,
—    կադաստրի համակարգ — 5 /322-րդ հոդվածի 1-ին մաս – 2, 332-րդ հոդված – 3/,
—    կրթության ոլորտ – 3 /332-րդ հոդված -2,185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ-1/
—    ոստիկանության համակարգ — 1 /323-րդ հոդվածի 1-ին մաս/

Ավարտված 3 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 4 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 12 անձ, որից 7-ը պաշտոնատար անձինք են, որպես մեղադրյալ է ներգրավվել 3 պաշտոնատար անձ: Նշված  հանցագործություններով պետությանը և իրավաբանական անձանց պատճառվել է 7.031.145 դրամի չափով նյութական վնաս, որից` 3.070.145 դրամ պետությանը: Պետությանը պատճառված նյութական վնասը նախաքննության և նյութերի ստուգման փուլում լրիվությամբ վերականգնվել է:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 7,5 տոկոս: Վերոնշյալ կոռուպցիոն բնույթի 15 հանցագործություններից 13-ը հաշվառվել են որպես նախորդ տարիներին կատարված հանցագործություններ: