Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են  հետևյալ կերպ.

           քաղաք Ստեփանակերտ`  5 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս  -2, 332-րդ հոդված  -3/,

           Ասկերանի շրջան` 1 հանցագործություն / 332-րդ հոդված  -1/,

           Հադրութի շրջան` 1 հանցագործություն / 332-րդ հոդված  -1/,

           Մարտունու շրջան` 6 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս  -1, 222-րդ հոդվածի 1-ին մաս  -5/:

 

Ըստ գերատեսչական ոլորտների` կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբախշվում են հետևյալ կերպ.

           տնտեսական գործունեության ոլորտ` 5 /222-րդ հոդվածի 1-ին մաս /,

           նոտարական գործունեության ոլորտ` 1 /322-րդ հոդվածի 1-ին մաս/,

           կադաստրի համակարգ` 5 /322-րդ հոդվածի 1-ին մաս  -2, 332-րդ հոդված  -3/,

           կրթության ոլորտ` 2 /332-րդ հոդված  -1/:

 

Ավարտված 1 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 4 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 10 անձ, որից 5-ը պաշտոնատար անձինք են, որպես մեղադրյալ է ներգրավվել 1 պաշտոնատար անձ: Նշված  հանցագործություններով պետությանը և իրավաբանական անձանց պատճառվել է 5.028.020 դրամի չափով նյութական վնաս, որից 1.067.020 դրամ` պետությանը: Պետությանը պատճառված նյութական վնասը նախաքննության և նյութերի ստուգման  փուլում լրիվությամբ վերականգնվել է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 11.8 տոկոս: Վերոնշյալ կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները հաշվառվել են որպես նախորդ տարիներին կատարված հանցագործություններ: