Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2014Թ. ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
-քաղաք Ստեփանակերտ — 5 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ — 2, 322-րդ հոդվածի 1-ին մաս — 2, 332-րդ հոդված- 1/,
-Մարտակերտի շրջան — 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ- 3, 322-րդ հոդվածի 1-ին մաս- 1/,
-Քաշաթաղի շրջան- 3 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ -1, 332-րդ հոդված- 1, 214-րդ հոդվածի 1-ին մաս- 1/,
-Մարտունու շրջան- 2 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս-1, 332-րդ հոդված- 1/,
— Շահումյանի շրջան – 1 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս/,
— Հադրութի շրջան – 1 հանցագործություն, /322-րդ հոդվածի 1-ին մաս/:

Ըստ գերատեսչական ոլորտների` կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբախշվել են հետևյալ կերպ.
— տեղական ինքնակառավարման համակարգ — 6 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ- 4, 322-րդ հոդվածի 1-ին մաս- 1, 332-րդ հոդված- 1/,
-կրթության ոլորտ- 5 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ- 2, 322-րդ հոդվածի 1-ին մաս – 1, 332-րդ հոդված- 2/,
-ոստիկանության համակարգ- 2 հանցագործություն /322-րդ հոդվածի 1-ին մաս- 2/,
-տնտեսական գործունեության ոլորտ- 1 / 214-րդ հոդվածի 1-ին մաս /,
-նոտարական գործունեության ոլորտ- 2 / 322-րդ հոդվածի 1-ին մաս/:

Ավարտված 6 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 12 անձ, որից 10-ը պաշտոնատար անձինք են, որպես մեղադրյալ են ներգրավվել 7 անձ, որից 5` պաշտոնատար անձինք են: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 9.221.067 դրամ նյութական վնասից վերականգնվել է 8.635.994 դրամը: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 4.6 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ գրանցված կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է 20-ով կամ ավելի քան երկու անգամ, իսկ պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասի չափը նվազել է ավելի քան 4,5 անգամ: