Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին

Գործունեության առավել կարևորություն ներկայացնող հարցերով կատարվել են ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության կոլեգիայի նիստերում ու համապատասխան խորհրդակցություններում:
Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2014 թվականին ԼՂՀ դատախազությունում անցկացվել է կոլեգիայի 4 նիստ և 75 օպերատիվ խորհրդակցություն:
2014 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 350 դեպք (10.000 բնակչի հաշվով` միջինը 24 հանցագործություն)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 96 դեպքով կամ 21,5 %-ով (2013թ.-ին` 446 դեպք), որից բացահայտվել են 296-ը `2013թ.-ին` 398-ը), չբացահայտված են մնացել 31-ը, որից բացահայտման %-ում հաշվվող հանցագործությունները՝ 24 `2013թ.-ին՝ 24-ը, որից բացահայտման %-ում հաշվվող հանցագործությունները՝ 17), քննության փուլում է գտնվում 23 հանցագործություն ՝2013թ.-ին՝ 24-ը):
Չբացահայտված բոլոր 24 հանցագործությունները սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ դրանցից 9-ը կատարվել են Ստեփանակերտ քաղաքում, 5-ը` Ասկերանի շրջանում, 2-ը` Մարտակերտի շրջանում, 4-ը` Մարտունու շրջանում, 1-ը` Շուշիի շրջանում, 1-ը` Շահումյանի շրջանում, 2-ը` Քաշաթաղի շրջանում:
2014 թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 92,1% (2013թ.-ին՝ 95,7 %):
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` 2014 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպք (2013թ. գրանցվել է 7-ը), ծանր հանցագործությունների` 43 դեպք (2013թ.-ին` 61 դեպք), միջին ծանրության հանցագործությունների` 136 դեպք (2013թ.-ին՝ 193 դեպք), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 166 դեպք (2013թ.-ին՝ 185 դեպք):
2013 թվականի համեմատությամբ, 2014 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 2, ծանր հանցագործությունների թիվը` 18, միջին ծանրության հանցագործությունների թիվը` 57, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները՝ 19 դեպքերով:
2014 թվականին ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 47 դեպք (2013թ.-ին՝ 55 դեպք), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների` 106 դեպք (2013թ.-ին՝ 133), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների` 115 դեպք (2013թ.-ին՝ 125 դեպք), այդ թվում 10-ը՝ (2013թ.-ին՝ 28) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 105-ը՝ (2013թ.-ին՝ 97) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների` 6 դեպք (2013թ.-ին՝ 42), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների` 39 դեպք (2013թ.-ին՝ 38):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ 2014 թվականին հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 37 դեպքով (2014թ.-ին՝ 115, 2013թ.-ին՝ 152), Ասկերանի շրջանում` 8 դեպքով (2014թ.-ին՝ 61, 2013թ.-ին՝ 69), Մարտակերտի շրջանում՝ 3 դեպքով (2014թ.-ին՝ 47, 2013թ.-ին՝ 50), Մարտունու շրջանում՝ 28 դեպքով (2014թ.-ին՝ 37, 2013թ.-ին՝ 65), Շուշիի շրջանում՝ 13 դեպքով (2014թ.-ին՝ 12, 2013թ.-ին՝ 25), Քաշաթաղի շրջանում՝ 9 դեպքով (2014թ.-ին՝ 26, 2013թ.-ին՝ 35), Շահումյանի շրջանում՝ 1 դեպքով (2014թ.-ին՝ 25, 2013թ.-ին՝ 26): Գրանցված հանցագործությունների աճ է արձանագրվել միայն Հադրութի շրջանում՝ 3 դեպքով (2014թ.-ին՝ 27, 2013թ.-ին՝ 24):
2014 թվականին արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 8 դեպքով (2014թ.-ին՝ 47, 2013թ.-ին՝ 55):
2014 թվականին հանրապետության տարածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 1-ով: 2014 թվականին հանրապետության տարածքում գրանցված սպանության միակ դեպքը արձանագրվել է Շահումյանի շրջանում (Շահումյանի շրջանի բնակիչ Սմբատ Մեխակի Ցականյանի սպանությունը, որն իրականացվել է ադրբեջանական դիվերսանտների կողմից): Մեկով աճել են սպանության փորձի դեպքերը` 2014թ.- 2, 2013թ. -1 (Մարտունու շրջանում (2014 թ.հուլիսի 27-ին ժամը 23:50-ի սահմաններում Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի ժամանակավոր բնակիչ Նիկոլայ Ավետիսի Ղավալյանի կողմից ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ Խ.Մ. Պետրոսյանին մետաղյա մուրճով հարվածելու փաստով հարուցված թիվ 171024/14 քրեական գործը):
Շեշտակի՝ 15 դեպքով, նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2014թ.-ին՝ 6, 2013թ.-ին՝ 21): Բռնաբարության և դրա փորձի դեպքեր չեն արձանագրվել:
Միաժամանակ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի թիվը աճել է 4-ով (2014թ.-ին՝ 15, 2013թ.-ին՝ 11 դեպք), սակայն 2 դեպքով նվազել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2014թ.-ին՝ 1, 2013թ.-ին՝ 3):
3 դեպքով աճ է արձանագրվել նաև մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում (2014թ.-ին՝ 23, 2013թ.-ին՝ 20):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 % (2013թ.-ին՝ 100%):
2014 թվականին հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 10 դեպքով կամ 8 %-ով (2014թ.-ին՝ 115, 2013թ.-ին՝ 125 դեպք):
18 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը (2014թ.-ին՝ 10, 2013թ.-ին՝ 28):
2014 թվականին ավազակության և կողոպուտի եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ 3 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի՝ գողության (2014թ.-ին՝ 3, 2013թ.-ին՝ 6), 2 դեպքով՝ պետական կամ հանրային գույքի՝ խարդախության (2014թ.-ին՝ 1, 2013թ.-ին՝ 3), 6 դեպքով՝ պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2014թ.-ին՝ 6, 2013թ.-ին՝ 17):
Չնայած այն հանգամանքին, որ 2014 թվականին հանրապետության տարածքում նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ 8 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը (2014թ.-ին՝ 105, 2013թ.-ին՝ 97):
2 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակության՝ գողության, դեպքերը (2014թ.-ին՝ 80, 2013թ.-ին՝ 78 դեպք), միաժամանակ 11 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2014թ.-ին՝ 20, 2013թ.-ին՝ 31): 2 դեպքով աճել են ավազակության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2014թ.-ին՝ 3, 2013թ.-ին՝ 1): Խարդախության և կողոպուտի եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը մնացել է անփոփոխ (համապատասխանաբար, 8 և 2 դեպքեր): 4-ով աճել են առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը (2014թ.-ին՝ 4, 2013թ.-ին՝ 0), 3 դեպքով աճել է անձնական գույքի հափշտակության` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություների թիվը (2014թ.-ին՝ 7, 2013թ.-ին՝ 4):
Յուրացման կամ վատնման եղանակով կատարված անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը նվազել է 3-ով (2014թ.-ին՝ 1, 2013թ.-ին՝ 4):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 75,8% (2013թ.-ին՝ 85,2 %):
2014 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 6 դեպք` նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ նվազելով 36 դեպքով (2013թ.-ին՝ 42 դեպք):
2014 թվականին արձանագրվել են հարկերի և տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու 1 (2013թ.-ին չի արձանագրվել) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 2 դեպքեր (2013թ.-ին՝ 3):
2014 թվականին ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել:
Շեշտակի՝ 36 դեպքով, նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը (2014թ.-ին՝ 3, 2013թ.-ին՝ 39):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100% (2013թ.-ին՝ 100 %):
2014 թվականին ԼՂՀ տարածքում 27 դեպքով կամ 20,3 %-ով նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները /2014թ.-ին՝ 106 դեպք, 2013թ.-ին՝ 133 դեպք/: Միևնույն ժամանակ, 5 դեպքով աճել է հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերի թիվը ՝2014թ.-ին՝ 36, 2013թ.-ին՝ 31 դեպք): Նշված հանցագործության աճը պայմանավորված է հիմնականում ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով և այլ հանցատեսակներով քննվող քրեական գործերի շրջանակներում կատարված բացահայտումներով:
29-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը (2014թ.-ին՝ 51 , 2013թ.-ին՝ 80 դեպք): Կատարված վերլուծությունից դիտվում է, որ 28-ով նվազել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2014թ.-ին՝ 40, 2013թ.-ին՝ 68):
2014 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդամենը մեկ, իսկ 2013թ.-ին՝ 7 դեպք:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թվի նվազումը կամ աճը կարելի է պայմանավորել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից կանխարգելիչ միջոցառումները ոչ բավարար կազմակերպելու, ԱԳԲ տեսուչների կողմից դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում թմրամիջոցների վտանգավորության մասին թերի լուսաբանմամբ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները հանդիսանում են բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորը, ուստի թմրամոլության և դրա հասցրած անշրջելի վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Խուլիգանության դեպքերը նվազել են 2 դեպքով (2014թ.-ին՝ 9, 2013թ.-ին՝ 11): Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 8 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով /2013թվականին` 7 դեպք, որից 6-ը` մահվան ելքով/: Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը նվազել է 2-ով (2014թ.-ին՝ 2, 2013թ.-ին՝ 4):
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 % (2013թ.-ին՝ 100%):
2014 թվականին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1 դեպքով աճել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների (2014թ.-ին՝ 39, 2013թ.-ին՝ 38) թիվը: Մասնավորապես, 4 դեպքով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2014թ.-ին՝ 6, 2013թ.-ին՝ 2): 9 դեպքով նվազում է արձանագրվել պաշտոնեական կեղծիքի դեպքերով: 2013 թվականի 12-ի դիմաց, 2014 թվականին արձանագրվել է պաշտոնեական կեղծիքի 3 դեպք:
Հաշվետու ժամանակաշրջանում կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքեր չեն արձանագրվել:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի թիվը մնացել է անփոփոխ (2014թ.-ին՝ 4, 2013թ.-ին՝ 4 դեպք):
10 դեպքով աճել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը (2014թ.-ին՝ 26, 2013թ.-ին՝ 16):
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100%:
2014 թվականին անչափահասների կողմից կատարվել 10 հանցագործություն /2013թ.` 16/:
Համաձայն վերլուծությունների՝ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունները: Այսպես, 2014 թվականի ցուցանիշներով հանցագործություն կատարած անձանցից 277-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 25-ը` իգական: Ըստ տարիքային խմբի. 14-15 տարեկաններ՝ 10 հոգի, 16-17 տարեկաններ՝ 8 հոգի, 18-24 տարեկաններ՝ 55 հոգի, 25-29 տարեկաններ՝ 53 հոգի, 30-49 տարեկաններ՝ 132 հոգի, 50 տարեկան և ավելի՝ 44 հոգի: Հանցագործություն կատարած անձանցից 252-ը ԼՂՀ քաղաքացիներ են, 42-ը՝ ՀՀ քաղաքացիներ, 7-ը՝ օտարերկրացիներ, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող անձ: Ըստ կրթական մակարդակի` 9-ը ուներ տարրական, 211-ը՝ միջնակարգ, 29-ը՝ միջնակարգ-մասնագիտական, 6-ը՝ թերի բարձրագույն, 47-ը՝ բարձրագույն կրթություն: Ըստ սոցիալական վիճակի՝ 42-ը ծառայողներ են, 20-ը՝ բանվոր, 23-ը՝ վարձու աշխատող, 12-ը՝ մասնավոր ձեռնարկատեր, 4-ը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող, 82-ը՝ գործազուրկ, 12-ը՝ սովորող, որից 5-ը՝ ուսանող, 107-ը՝ այլ զբաղմունքի տեր անձինք:

Քրեական հետապնդում հարուցելը և իրականացնելը

2014 թվականին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է 16 քրեական գործ, որոնք ուղարկվել են ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի` դատախազության համակարգում քրեական գործերով նախաքննությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:
Համաձայն ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ կետի` նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:
2014 թվականին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչների կողմից հարուցվել է մեկ քրեական գործ ԼՂՀ քր.օր-ի 245-րդ հոդվածի հատկանիշներով (ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության թույլտվության համակարգի ավագ տեսուչ Ա.Ա.Զաքարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք պահելու փաստի առթիվ), որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ա.Ա.Զաքարյանը դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Վարույթ ընդունված 5 քրեական գործեր ստացվել են այլ մարմիններից, ընդ որում 3 քրեական գործերի վարույթը կարճվել է, որից 2-ը` հարուցված ԼՂՀ քր.օր-ի 253-րդ հոդվածի 2 կետի հիմքով /29.06.2014թ. ԼՂՀ ԿԱ ԱԱԾ ծառայող Ա.Հ.Մելքումյանի և 18.07.2007թ. ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ աշխատող Վ.Լ.Մուսայելյանի կողմից կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ/: Քրեական գործերը կարճվել են, համապատասխանաբար, ԼՂՀ քր.դատ.օր-ի 37-րդ հ.1 մ. և ԼՂՀ քր.դատ.օր-ի 35-րդ հ.1 մ. 6 կ. հիմքերով: Մեկ քրեական գործ` հարուցված ԼՂՀ քր.օր-ի 323-րդ հոդվածով (ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի ՇՈԲ-ի աշխատակիցների կողմից 2014թ. փետրվար ամսում Կարեն Մուշեղի Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ) կարճվել է ԼՂՀ քր.դատ.օր-ի 35-րդ հ.1 մ.2 կ. հիմքով: Անավարտ է մնացել 2 քրեական գործ, ընդ որում մեկը` ԼՂՀ քր.օր-ի 184-րդ և 328-րդ հոդվածներով (ԼՂՀ ԿԱ ոստիկանության նախկին աշխատող Վ.Հ. Մելիքյանի կողմից խարդախություն և կաշառք տալու դրդչություն կատարելու փաստերի առթիվ), իսկ մեկը` 204-րդ հոդվածով (2010թ. նոյեմբերի 1-ին ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի և «Պիրամիդա» ՍՊԸ ընկերության միջև կնքված շինարարական աշխատանքներ կատարելու մասին կապալի պայմանագրի համաձայն` «Պիրամիդա» ՍՊԸ-ի կողմից Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան-11 շենքի բակում նույն թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են խաղահրապարակի շինարարական աշխատանքներ: Անվտանգության կանոնների խախտմամբ տեղադրված խաղաաշտարակը 2014թ. հունիսի 21-ին ժամը 18:10-ի սահմաններում ընկել է նույն շենքի մանկահասակ բնակիչ 07.09.2006թ. ծնված Տիգրան Մարատի Հակոբյանի վրա, ինչի հետևանքով վերջինս ստանալով մարմնական վնասվածքներ` «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ հիվանդանոցում մահացել է):

Հսկողությունը հետաքննության և
նախաքննության օրինականության նկատմամբ

2014 թվականի ընթացքում ԼՂՀ դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության (493 նյութ) և հետաքննության (771 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1264 նյութերի օրինականության նկատմամբ, որից 64-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 868-ը մերժվել է, ընդ որում 685-ը ` արդարացման հիմքով, 183-ը` ոչ արդարացման հիմքով, 8-ը միացվել է նյութերին, 324-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 392 քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 324-ը հարուցվել է 2014թ., 12-ը փոխանցվել է 2013 թվականից, 26–ը ընդունվել է վարույթ նախկինում վարույթը կասեցված քրեական գործերից, 30-ը ստացվել է այլ մարմիններից: Քրեական գործերով նախաքննության մարմիններին տրվել է 12 գրավոր ցուցում:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացվող 392 քրեական գործերից 155-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, 1-ը ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ, 105 քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում` 35-ը` արդարացման հիմքով, 70-ը` ոչ արդարացման հիմքով, 47 քրեական գործերի վարույթը կասեցվել է, այդ թվում 32-ը` ԼՂՀ քր.դատ.օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ/, 14-ը՝ ԼՂՀ քր.դատ. օրի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի /մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրը այլ պատճառներով պարզված չէ/, 1-ը՝ ԼՂՀ քր.դատ.օրի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի /գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթը/ հիմքերով, 35-ը միացվել է այլ քրեական գործերի, 34-ը ուղարկվել է այլ մարմիններ, 12-ը մնացել է անավարտ :
Հարկ է նշել, որ 2014 թվականին վարույթում կասեցված քրեական գործերը ըստ հանցատեսակների հետևյալն են` 21-ը 183-րդ հոդվածով է /Գողություն/, 4-ը` 179-րդ հոդվածով /Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/, 3-ը` 103-րդ հոդվածով /Սպանություն/ 4-ը` 191-րդ հոդվածով /Գույքը ոչնչացնելը կամ վնասելը/, 3ը` 189-րդ հոդվածով /Ավտմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակով/, 7-ը` 347-րդ հոդվածով /Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը/, 1-ը` 184-րդ հոդվածով /Խարդախություն /, 1-ը` 245-րդ հոդվածով /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 1-ը` 109-րդ հոդվածով /Ինքնասպանության հասցնելը/, 1-ը` 192-րդ հոդվածով /Գույքը անզգուշությամբ ոչնչացնելը կամ վատնելը:
2014 թվականին, նախորդ տարիներին վարույթում կասեցված քրեական գործերով, ԼՂՀ դատախազությունում պարբերաբար հրավիրվել են օպերատիվ խորհրդակցություններ, հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները չբացահայտված հանցագործություններով և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 91 անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 52 միջնորդություն, որից 50-ը բավարարվել է, ընդ որում 5-ը` հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ, իսկ 2-ը` մերժվել են, որոնք չեն բողոքարկվել: Խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 44 միջնորդություն, ընդ որում 38-ը` բնակարանի խուզարկություն կատարելու համար, 6-ը` բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար, որոնցից 42-ը բավարարվել են, այդ թվում 38-ը` բնակարանի խուզարկություն կատարելու համար, 4-ը` բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար: Բանկային, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար խուզարկության ներկայացված 6 միջնորդությունից 2-ը մերժվել է:
Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 18 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 6 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 2 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի: Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով թվով 24 միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններ:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

2014 թվականի ընթացքում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել 170 քրեական գործով` 213 անձի նկատմամբ ՝այդ թվում` 14 անչափահաս, 15 կին, 17 նախկինում դատված), որից 135-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 84 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 12-ը` կալանքի (այդ թվում` 8 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 51-ը` տուգանքի, իսկ 13 քրեական գործի վարույթը 13 անձի նկատմամբ կարճվել է, որից 1-ը` արդարացման հիմքով, 8-ը` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով, 2-ը` վաղեմությունը անցնելու կապակցությամբ, 2-ը` համաներման ակտ կիրառելու կապակցությամբ: Դատարան ներկայացրած մեկ միջնորդության հիման վրա, մեկ անձի նկատմամբ, կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 24.910.736 դրամ, որից պետությանը` 7.459.175 դրամ, իրավաբանական անձանց` 2.205.650 դրամ, ֆիզիկական անձանց` 15.245.311 դրամ: Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 15.779.081 դրամ, որից պետությանը` 7.028.480 դրամ, իսկ ֆիզիկական անձանց` 8.750.601 դրամ:


Դատարանների վճիռների, դատավճիռների
և որոշումների բողոքարկումը

2014 թվականի ընթացքում քրեական գործերով դատական ակտերի` դատավճիռների, դեմ դատախազների կողմից բերվել են 3 վերաքննիչ և 3 վճռաբեկ բողոքներ, ընդ որում 3 վերաքննիչ բողոքներից 2-ը բավարարվել են, 1-ը` քննության ընթացքի մեջ է, իսկ 3 վճռաբեկ բողոքները բավարարվել են: Դատավարության մյուս մասնակիցների կողմից քրեական գործերով դատական ակտերի` դատավճիռների դեմ բերվել են 25 վերաքննիչ և 5 վճռաբեկ բողոքներ, ընդ որում 25 վերաքննիչ բողոքից 10-ը բավարարվել է, 14-ը` մերժվել, 1-ը քննության ընթացքի մեջ է, իսկ 5 վճռաբեկ բողոքներ էլ մերժվել են:


Պետական շահերի պաշտպանությունը

2014թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել են 54 (2013թ.` 46) ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 834 ՝2013թ.`161) իրավախախտումներ: Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով 16 ՝2013թ.` 20) հաղորդումներ ու միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններ:
Կատարված ստուգումների արդյունքում պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 858 անձ (2013թ.` 102 անձ), ինչի հիման վրա կամովին պետբյուջե է վերականգնվել 56.348.496 հազար դրամ, 1.420 ԱՄՆ դոլար (2013թ.` 13.537.853 հազար դրամ, 10.276 ԱՄՆ դոլար):
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է ներկայացվել պետությանը պատճառված 6.092.000 (15.395.650) հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով 3 ՝2013թ.` 9) հայց, որոնք լրիվությամբ բավարարվել են:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստվել են 14 (2013թ.` 5) նյութեր, որից 12 (2013թ.` 4) նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 2-ով ՝2013թ.` 1) հարուցվել է քրեական գործ: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործերով ապացուցված, պետությանը պատճառված է 35.073.73794 (21.435.644) դրամ վնաս, որից միջդատական վարույթի ընթացքում վերակագնվել է 28.473.794 դրամ, դատական քննության ընթացքում` 1.029.000 դրամ:
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի «Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» 16.06.2009թ. հրամանագրի` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության կողմից ԼՂՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 51 ՝2013թ.` 50) հայցադիմումի և դրանց հիման վրա կայացված 42 ՝2013թ.` 7) վճիռների պատճենները: Ներկայացված 51 ՝2013թ.` 50) հայցերից, 662.236.500 դրամ ՝2013թ.` 585.652.300 դրամ) բռնագանձման պահանջով, դատարանում քննվել են 42-ը` 586.536.700 դրամ ՝2013թ. 7-ը` 47.667.900 դրամ) բռնագանձելու պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են, իսկ մնացած 9-ով, 75.699.800 դրամ հայցապահանջով, գործերը դատարանում գտնվում են քննության ընթացքում: Բացի դրանից, 2013 թ-ից դատարանի վարույթում մնացորդ մնացած 42 հայցից, 566.381.300 դրամ բռնագանձման պահանջով, դատարանի կողմից 2014թ. ընթացքում քննվել է 41 հայց` 558.771.900 դրամ բռնագանձման պահանջով, որոնցից 40 հայց` 554.803.600 դրամ բռնագանձման պահանջով, բավարարվել են լրիվությամբ, իսկ 1 հայց, 3.968.300 դրամ բռնագանձման պահանջով, բավարարվել է մասամբ` 3.270.100 դրամ բռնագանձման պահանջով, մնացած 1-ով` 7.609.400 դրամ հայցապահանջով գործը դատարանում գտնվում է քննության ընթացքում:
Նշված գործընթացի վերահսկման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել:


Հսկողությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների
կիրառման օրինականության նկատմամբ

ԼՂՀ դատախազությունը 2014թ. օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում 2014թ. ընթացքում կատարվել են թվով 938 ստուգումներ, որից 890-ը` ձերբակալվածներին պահելու վայրերում, 24-ը` քրեակատարողական հիմնարկներում, 12-ը` քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 5-ը` տուգանքի վերաբերյալ, 7-ը` պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ, 12-ը` ԼՂՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում:
2015թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 129 դատապարտյալ (2014թ. հունվարի 1-ի դրությամբ` 129 դատապարտյալ), այդ թվում 52-ը ՝60-ը)` կիսաբաց ուղղիչ տեղամասում, 39-ը ՝35-ը)` կիսափակ ուղղիչ տեղամասում, 38-ը ՝34-ը)` փակ ուղղիչ տեղամասում:
ԼՂՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է 20 դատական նիստերի, ընդ որում 18-ով` դատապարտյալների պատժից ազատվելու, 2-ով` այլ գործերով: Քննարկման արդյունքներով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված թվով 18 միջնորդագրերը /պայմանական վաղաժամկետ/ բավարարվել են:


Դատախազության կողմից իրականացվող այլ գործառոույթներ

ա) քաղաքացիների դիմումների, գանգատների քննարկումը և ընդունելությունը
2014թ. որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումները և բողոքները սահմանված ժամկետում քննարկելու, դրանց քննարկման արդյունավետությունը բարձրացնելու, տեղ գտած թերություններն ու խախտումները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները բարելավելու ուղղությամբ:
2014թ. ԼՂՀ դատախազություն մուտքագրվել է 372 ՝2013թ.` 399) դիմումներ և բողոքներ, այդ թվում 14-ը` կրկնակի: 372 մուտքագրված դիմումներից 40-ը ՝2013թ.` 51-ը) բավարարվել է, 25-ը ՝2013թ.` 35-ը)` մերժվել, 11 դիմումների ստուգումները դադարեցվել են ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 193 հ. հիմքով (2013թ.` 11), 6 ՝2013թ.` 7) դիմում թողնվել է անհետևանք, 106 ՝2013թ.` 141) դիմումի կապակցությամբ տրվել է մանրակրկիտ պարզաբանում, 68 ՝2013 թ` 53) դիմումների հետագա ընթացքը լուծելու համար ուղարկվել է իրավասու այլ մարմիններ և դատախազություններ, 41 ՝2013 թ.` 34) դիմում տեղափոխվել է ՀՀԳ-1, 67 ՝2013թ.` 60) դիմում կցվել է քրեական գործերին և այլ նյութերի, 8 ՝2013թ.` 7) դիմում մնացել է անավարտ: 2013 թվականից փոխանցվել է 3 դիմում, որոնցից 2-ով տրվել է պարզաբանում, 1-ի թղթակցությունը դադարեցվել է:
Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել են հիմնավոր և օրինական որոշումներ:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում-բողոքներով ներկայացած 363 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 41-ը` ԼՂՀ գլխավոր դատախազի կողմից:
Հարկ է նշել, որ դիմումների քանակի նվազման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դատախազների կողմից իրականացվել է պատշաճ դատավարական ղեկավարում նախաքննության և հետաքննության նկատմամբ: Ժամանակին հայտնաբերվել են տեղ գտած խախտումները և միջոցներ են ձեռնարկվել դրանց վերացման ուղղությամբ: Բացի այդ, քաղշրջդատախազների կողմից դիմումների քննարկման արդյունքներով տրվել են սպառիչ պատասխաններ, ինչի հետևանքով դրանք չեն բողոքարկվել ԼՂՀ գլխավոր դատախազություն:
Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են պատշաճ պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել է ընդունելություններ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների և նրանց վերադասների մոտ, դիմումներն ուղարկվել են ԼՂՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներ կամ այլ մարմիններ` ըստ ենթակայության ընթացքը լուծելու և քաղաքացիներին պատասխանելու համար:

բ) իրավական ապահովումը
ԼՂՀ դատախազության իրավական ապահովման ոլորտում իրականացվել են տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ: Առաջարկություններ ներկայացնելու համար քննարկվել են տարբեր բնագավառների վերաբերող օրենքների նախագծեր:
2014 թ. գործող օրենսդրությանը համապատասխան` մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի թվով 35 հրամաններ և 2 հանձնարարականներ:

գ) միջազգայինիրավական կապերի ապահովումը
2014թ. ընթացքում ԼՂՀ դատախազությունը ապահովել է ԼՂՀ տարածքում և հանրապետության տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման շուրջ գործառույթները£ Այդ շրջանակում, համաձայն ԼՂՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված Հուշագիր-համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություններ են ներկայացվել ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 3 անձանց հանձնման վերաբերյալ, որոնցից մեկ միջնորդություն` Մ.Բարխուդարյանին արտահանձնելու մասին, մերժվել է վերջինիս` ՌԴ քաղաքացի լինելու հիմքով, մեկը` Ն.Հակոբյանի նկատմամբ, բավարարվել է, իսկ մեկը` Է.Հարությունյանի նկատմամբ, բավարարվել է, սակայն Է.Հարությունյանին հանձնելու վերաբերյալ որոշումը ՌԴ դատարանի կողմից դեռ ուժի մեջ չի մտել, և նրա հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին առ այսօր չի իրականացվել վերջինիս կողմից հանձնման բավարարումը բողոքարկելու պատճառով:
Միաժամանակ, ԼՂՀ դատախազության կողմից օգնության կարգով նյութերի շուրջ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախապատրաստվել և միջնորդություն է ուղարկվել ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող` ԼՂՀ 3 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար, որից մեկը բավարարվել է, մեկի նկատմամբ նյութերը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն` հաշվի առնելով, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի է, մեկը գտնվում է նախաքննության փուլում: 2013 թվականից փոխանցված` ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզման մեջ գտնվող ԼՂՀ 2 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար միջնորդություններից մեկը բավարարվել է քրեական գործը ԼՂՀ քր. դատ.օր-ի 35 հ.1 մ.6-րդ կ. հիմքով (Վաղեմություն) կարճելու կապակցությամբ, իսկ մեկը գտնվում է լուծման ընթացքում:
Բացի այդ, ըստ կնքված Հուշագիր-համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կապված քրեական գործերի և նյութերի շուրջ կատարվել են հարցումներ, ինչպես նաև կատարվել են ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՌԴ գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված մի շարք միջնորդագրերի ու հատուկ հանձնարարությունների պահանջներ:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 66 հանցագործություն կատարած անձ և 10 անհայտ կորածներ£ 2014թ. ընթացքում կազմվել է 17 գործ` 15-ը հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ, 2-ը` անհայտ կորածների: 2014թ. ընթացքում հետախուզումից հանվել են 14 հանցագործություն կատարած անձ և 2 անհայտ կորած, ընդ որում` 9 հանցագործություն կատարած անձինք և մեկ անհայտ կորած` կապված հայտնաբերման հետ, մեկի վերաբերյալ կազմված հետախուզական գործը` ՀՀ ոստիկանություն փոխանցվելու հիմքով, իսկ 4 հանցագործություն կատարած անձանց և մեկ անհայտ կորածի հետախուզումը կարճվել է այլ պատճառներով£ Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2015թ. հունվարի 01-ի դրությամբ կազմել է 10,8 տոկոս, մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող հանցագործություն կատարած անձանց ցուցանիշը կազմել է 11.1 տոկոս, անհայտ կորածների ցուցանիշը` 8,3 %:
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 67 հանցագործություն կատարած անձ և 10 անհայտ կորած£ Հարկ է նշել, որ 67 հետախուզման մեջ գտնվող անձանցից 40-ը հետախուզվում են ԼՂՀ ՔՕ 347-րդ (Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու), 2-ը` ԼՂՀ ՔՕ 103-րդ (Սպանություն), 1-ը` 111-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 1-ը` 182-րդ (Կողոպուտը), 9-ը` 183-րդ (Գողություն), 5-ը` 184-րդ (Խարդախություն), 5-ը` 185-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 1-ը` 188-րդ (Շորթում), 1-ը` 245-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 1-ը` 179–րդ (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը), 1-ը` 391-րդ (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

դ) հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովումը
ԼՂՀ դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ` դատախազության ինտերնետաին կայքի և այլ միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկություններ տրամադրելով դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման վերաբերյալ:
Հաշվի առնելով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը, ԼՂՀ դատախազությունը 2015թ. ևս շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել դատախազության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, կարևորելով քաղաքացու` ԼՂՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս հիմնարար իրավունքները, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը:

ե) անձնակազմի հետ տարվող աշխատանքները
2014թ. ապահովվել է «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի` դատախազության անձնակազմին և նրա գործունեության երաշխիքներին վերաբերող պահանջների, գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների ու կարգադրությունների կատարումը, անձնակազմի հարցերով նախապատրաստվել են մի շարք հրամաններ£
2014թ. ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից, դատախազների և քննիչների հերթական ատեստավորման կապակցությամբ, անց է կացվել թվով 7 նիստ: Ատեստավորվել են դատախազա-քննչական 17 աշխատակիցներ, որոնց նկատմամբ հանձնաժողովի կողմից տրվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն:
«Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն` դատախազների ու քննիչների թեկնածուների ցուցակի համալրման մրցույթ անցկացնելու կապակցությամբ, որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել մեկ նիստ£ Համաձայն նույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ կետի` ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանով 7 հայտատու ընդգրկվել է ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում:
Հաշվետու ժամանակահատվածում, «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան, ԼՂՀ գլխավոր դատախազի հրամաններով 10 դատախազա-քննչական աշխատակիցների շնորհվել է դասային աստիճան:
Հաշվետու ժամանակահատվածում, համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի, դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանցից մեկը ԼՂՀ դատախազության համակարգում ընդունվել է աշխատանքի:
Հաշվետու ժամանակահատվածում, համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իրենց դիմումի համաձայն ԼՂՀ գլխավոր դատախազության համակարգից ազատվել է դատախազության 3 աշխատակից:
Համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 43-րդ հոդվածի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ԼՂՀ դատախազության օրվա և դատախազության 90-ամյա հոբելյանի կապակցությամբ խրախուսվել են 25 դատախազա-քննչական աշխատակիցներ: Եվս 11 դատախազա-քննչական աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
Ներկայումս ԼՂՀ դատախազության համակարգում աշխատում են 47 դատախազա-քննչական աշխատակիցներ:
2015 թվականին շարունակելով իրականացնել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները` ԼՂՀ դատախազությունը կանի առավելագույնը հանրապետությունում օրինախախտումների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու, հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև պետության, ֆիզիկական և իրավաբական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ:

ԼՂՀ գլխավոր դատախազ,
արդարադատության երրորդ դասի
պետական խորհրդական Ա. Ա. Մոսիյան