Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2014 թվականի ինը ամիսներին արձանագրված հանցավորության վիճակի մասին

 

 2014 թվականի ինը ամիսներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  կազմել է 93,2 %  (2013թ.-ի ինը ամիսներին 95,3%):

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` 2014 թվականի ինը ամիսներին գրանցվել է  առանձնապես ծանր հանցագործությունների  4 դեպք (2013թ.-ի  ինը ամիսներին գրանցվել է 7-ը), ծանր հանցագործությունների 36 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին՝  46 դեպք), միջին ծանրության հանցագործությունների 116 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին` 157 դեպք), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների  135 դեպք     (2013թ.-ի ինը ամիսներին ՝ 142 դեպք):

2013 թվականի ինը ամիսների համեմատությամբ 2014 թվականի ինը ամսում առանձնապես ծանր հանցագործությունների  թիվը նվազել է 3-ով, ծանր հանցագործությունների թիվը նվազել է 10 դեպքով, միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 41 դեպքով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները՝ 7 դեպքով:

            2014թ.-ի ինը ամիսներին  ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 38 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին՝ 42),  հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 86 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին՝ 95), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 97 դեպք   (2013թ.-ի ինը ամիսներին՝ 96), այդ թվում 9-ը՝ (2013թ.-ի ինը ամիսներին՝ 29) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 88-ը՝ (2013թ.-ի ինը ամիսներին՝ 67) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 5 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին ՝ 37), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 32 դեպք (2013թ.-ի ինը ամիսներին ՝ 35): 

          Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ  2014 թվականի ինը ամիսներին հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 18 դեպքով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 96, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 114),  Ասկերանի շրջանում` 18 դեպքով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 44, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 62), Մարտունու  շրջանում՝ 19 դեպքով(2014թ.-ի ինը ամիսներին ՝ 33, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 52), Շուշիի շրջանում՝ 10 դեպքով(2014թ.-ի ՝ ինը ամիսներին՝ 9, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 19), Շահումյանի շրջանում՝ 5 դեպքով(2014թ.-ի ինը ամիսներին՝ 19, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 24):

 Գրանցված հանցագործությունների աճ է արձանագրվել Մարտակերտի  շրջանում՝ 3 դեպքով (2014թ.-ի ՝ ինը ամիսներին 40, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 37) , Հադրութի  շրջանում` 6 դեպքով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 24, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 18):

          2014 թվականի ինը ամիսներին գրանցված հանցագործության դեպքերի թիվը Քաշաթաղի շրջանում մնացել է անփոփոխ(2014թ.-ի ինը ամիսներին՝ 26, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 26):

          2014 թվականի ինը ամիսներին արձանագրված  մարդու դեմ ուղղված  հանցագործությունները նվազել են 4  դեպքով(2014թ.-ի ինը ամիսներին՝ 38, 2013թ.-ի  ինը ամիսներին՝ 42):

          Հանրապետության տարածքում 2014թ.-ի  ինը ամիսներին մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 2-ով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 1 դեպք, որը արձանագրվել է Շահումյանի շրջանում, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 3), իսկ սպանության փորձի դեպքերը աճել են 1-ով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 1, 2013թ. ինը ամիսներին ՝ 0):

          Շեշտակի՝ 13 դեպքով նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2014թ.-ի ինը ամիսներին՝ 4, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 17): Բռնաբարության և դրա փորձի դեպքեր չեն արձանագրվել:

            Միաժամանակ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում   դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի թիվը աճել է 4-ով (2014թ.-ի  ինը ամիսներին՝ 11, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 7), սակայն  2 դեպքով նվազել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 1, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 3):

             6 դեպքով աճ է արձանագրվել նաև մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում    (2014թ.-ի ինը ամիսներին՝ 21, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 15):

  Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման  ցուցանիշը  կազմել      է 100 %  (2013թ.-ի ինը ամիսներին՝ 100%):

           2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում 9 դեպքով կամ  9,4%-ով նվազել են հասարակական անվտանգության, հասարակական  կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:  /2014թ. ինը ամիսներին՝ 86 դեպք, 2013թ. ինը ամիսներին՝ 95 դեպք/: Մասնավորապես, 10 դեպքով  աճել է հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերի թիվը¥2014թ.-ի ինը ամիսներին՝ 33, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 23): Հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերը աճել են Ստեփանակերտ քաղաքում՝ 10 դեպքով, Ասկերանի շրջանում՝ 1 դեպքով, Հադրութի շրջանում՝ 2 դեպքով, Շահումյանի շրջանում՝ 2 դեպքով, Շուշիի շրջանում՝ 1 դեպքով: Նշված հանցագործության աճը պայմանավորված է հիմնականում ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով և այլ հանցատեսակներով քննվող քրեական գործերի շրջանակներում կատարված բացահայտումներով:

            18-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 37, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 55):

           Իրականացված վերլուծությունից երևում է, որ  19-ով նվազել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 27, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 46): 2014թ. ինը ամիսներին  հանրապետության տարածքում արձանագրվել է իրացնելու նպատակով  թմրամիջոցների  ապօրինի  պահման 1 դեպք, իսկ 2013թ. ինը ամիսներին՝ 4 դեպք:   

          1 դեպքով նվազել են խուլիգանության դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 9, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 10), մինչդեռ խուլիգանության դեպքերի աճ է արձանագրվել Հադրութի, շրջանում՝ 2 դեպքով, Մարտունու և  Մարտակերտի շրջաններում՝ 1-ական դեպքով:  2014թ. ինը ամիսներին զենքի գործադրմամբ խուլիգանության  դեպքեր չեն արձանագրվել: Խուլիգանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում կատարվել են ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվող անձանց կողմից, որը բացասաբար է անդրադառնում նրանց գործողությունների օրինաչափության վրա:

        Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված 5 հանցագործության դեպքեր, այդ թվում 3-ը՝ մահվան ելքով:  2013թ.-ի ինը ամիսներին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 5 դեպք, այդ թվում 3-ը՝ մահվան ելքով:

           Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը մնացել է անփոփոխ (2014թ.-ի ինը ամիսներին՝ 2, 2013թ.-ի ինը ամիսներին ՝  2):

             Հասարակական անվտանգության,  հասարակական կարգի և բնակչության առողջության  դեմ ուղղված  հանցագործությունների  բացահայտման  ցուցանիշը կազմել է 100 % (2013թ.-ի ինը ամիսներին՝ 100%):

             2014 թվականի  ինը ամիսներին հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները  աճել 1 դեպքով կամ 1 %-ով  (2014թ.-ի՝ ինը ամիսներին՝ 97, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 96):

           Վերլուծությունները վեր են հանվել այն դրական միտումը, որ 20  դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը(2014թ.-ի ինը ամիսներին՝ 9, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 29):

           2014 թվականի ինը ամիսներին ավազակության, խարդախության կամ կողոպուտի եղանակով պետական գույքի հափշտակության  դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ 4 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի գողության, 11 դեպքով՝  պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 7 , 2013թ.-ի ինը ամիսներին՝ 18):

          Մտահոգիչ է այն փաստը, որ շեշտակի՝ 21 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 88, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 67 ):

           8 դեպքով աճել են անձնական գույքի գողության դեպքերը(2014թ.-ի ինը ամիսներին՝ 63, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 55), միաժամանակ  8 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2014թ.-ի ինը ամիսներին՝ 16, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 24), 8 դեպքով աճել  են  անձնական գույքի խարդախության եղանակով հափշտակության դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 11, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 3 ), 2 դեպքով աճել է ավազակության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը(2014թ.-ի ինը ամիսներին՝ 3, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 1), 1 դեպքով աճել է կողոպուտի եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը(2014թ.-ի ինը ամիսներին՝ 2, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 1):

            3 դեպքով աճել է առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը(2014թ.-ի ինը ամիսներին՝ 3,  2013թ.-ի ինը ամիսներին՝ 0):

 2 դեպքով աճել է անձնական գույքի հափշտակության` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություների թիվը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 5, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 3):

Յուրացման կամ վատնման եղանակով կատարված անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը նվազել է 3-ով(2014թ.-ի ինը ամիսներին՝ 1, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 4):

 Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 79,7 % (2013թ.-ի ինը ամիսներին` 83,7 %): Չեն բացահայտվել  անձնական գույքի հափշտակության`  գողության 63 դեպքերից  10-ը, այդ թվում 2-ը բնակարանային գողության, ինչպես նաև առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու 3-ական, խարդախության 1-ական և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության 1-ական դեպք:

 2014 թվականի ինը ամիսներին  արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 5 դեպք` նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ նվազելով 32 դեպքով (2013թ.-ի ինը ամիսներին՝ 37 դեպք): 2014թ. հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է հարկերի և տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու 1(2013թ.-ի ինը ամիսներին չի արձանագրվել) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 2 դեպքեր (2013թ.-ի ինը ամիսներին՝ 3):  

2014թ. ինը ամիսներին ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր նույնպես չեն արձանագրվել:

 32 դեպքով նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը  (2014թ.-ի ինը ամիսներին՝ 2, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 34):

2014 թվականի ինը ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2 դեպքով նվազել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 32, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 35):

Մասնավորապես 1 դեպքով աճել են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 5, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 4):

Շեշտակի՝ 9 դեպքով նվազում է արձագրվել պաշտոնեական կեղծիքի դեպքերով: 2013թ. ինը ամիսների 12 դեպքի դիմաց, 2014թ. ինը ամիսներին արձանագրվել է պաշտոնեական կեղծիքի  3 դեպք:

  Հաշվետու ժամանակաշրջանում կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքեր  չեն արձանագրվել:

 2-ով նվազել է  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքերը (2014թ.-ի ինը ամիսներին՝ 2, 2013թ.-ի ինը ամիսներին՝ 4):

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ  հանցագործությունների թիվը աճել է 7-ով (2014թ.-ի ինը ամիսներին՝ 22, 2013թ. ինը ամիսներին՝ 15):

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 %:

Համաձայն վերլուծությունների, հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունները: Այսպես, 2014 թվականի ինը ամիսների ցուցանիշներով հանցագործություն կատարած անձանցից 205-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 18-ը` իգական: Ըստ տարիքային խմբի` 14-15 տարեկաններ՝  6 հոգի, 16-17 տարեկաններ՝  6 հոգի,  18-24 տարեկաններ՝ 43 հոգի, 25-29 տարեկաններ՝ 38 հոգի, 30-49 տարեկաններ՝  93 հոգի, 50 տարեկան և ավելի՝ 37 հոգի: Հանցագործություն կատարած անձանցից 184-ը ԼՂՀ քաղաքացիներ են, 35-ը՝ ՀՀ քաղաքացիներ, 3-ը՝ օտարերկրացիներ, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող անձ: Ըստ կրթական մակարդակի 8-ը ուներ տարրական, 158-ը՝ միջնակարգ, 22-ը՝ միջնակարգ մասնագիտական, 4-ը՝ թերի բարձրագույն, 31-ը՝ բարձրագույն կրթություն: Ըստ սոցիալական վիճակի՝ 34-ը՝ ծառայողներ են,  13-ը՝ բանվոր, 16-ը՝ վարձու աշխատող,   9-ը՝ մասնավոր ձեռնարկատեր, 3-ը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող, 61-ը՝ գործազուրկ, 7-ը՝ սովորող, որից 4-ը՝ ուսանող, 80-ը՝ այլ զբաղմունքի տեր անձինք: