Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ

2014թ. առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում թվով 1 ավարտված քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 6 հանցագործություն ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածներով` 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/ — 4, 322-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/-1, 332-րդ հոդված /պաշտոնեական կեղծիք/ — 1:
Նշված բոլոր հանցագործությունները արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.

— Քաշաթաղի շրջան` 2 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 1, 332-րդ հոդված – 1/

— Մարտակերտի շրջան` 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 3, 322-րդ հոդվածի — 1/,

Ավարտված 1 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 4 անձ, բոլորն էլ պաշտոնատար անձինք են /թվով 1 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ/: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 1.723.000 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 3,3 տոկոս: