Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2013 թվականի գործունեության մասին

«Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության Կանոնակարգի պահանջներին համապատասխան, աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության ու տնտեսական գործունեության, ընդհանուր բնույթի ու մարդու  դեմ ուղղված  հանցագործությունների գործերով քննության որակի բարձրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև  դիմումների քննարկման, կազմակերպական-վերահսկողական, արտերկրների հետ համագործակցության, իրավական ապահովման  և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ:
Գործունեության առավել կարևորություն ներկայացնող հարցերով կատարվել են ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանց արդյունքները քննարկվել են դատախազության կոլեգիայի նիստերում ու համապատասխան խորհրդակցություններում:
2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 446 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 53 դեպքով կամ 13,5 %-ով (2012թ.   գրանցվել էր 393 դեպք), որից բացահայտվել են 398-ը (2012 թ.-332), չբացահայտված են մնացել 24-ը (2012 թ. -40), քննության փուլում են գտնվում 24  հանցագործություն (2012 թ- 21) :
2013 թվականին հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է  95,7%  (2012թ.`  91,6%):
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` 2013թ. ընթացքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 7 դեպք (2012թ.`7), ծանր հանցագործությունների 61 դեպք (2012թ.` 63), միջին ծանրության հանցագործությունների 193 դեպք (2012թ.` 166), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների 185 դեպք (2012թ.` 157):
2013 թվականի համեմատությամբ 2012 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը մնացել է անփոփոխ, ծանր հանցագործությունների թիվը նվազել է 2 դեպքով, միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 27 դեպքով,իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները ավելացել են 28 դեպքով:

2013թ. ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 55 դեպք ( 2012թ.` 48), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 133 դեպք (2012թ.` 96), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 125 դեպք ( 2012թ.` 146), այդ թվում 28-ը ( 2012թ.` 29) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 97-ը (2012թ.` 117) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 42 դեպք ( 2012թ.` 17), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 38 դեպք (2012թ.` 54) :
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ  2013 թվականին հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել  Մարտակերտի  շրջանում` 22 դեպքով (2013թ.` 50, 20121թ.`72), և Հադրութի  շրջանում` 2 դեպքով (2013թ.` 24, 2012թ.` 26):
Գրանցված հանցագործությունների աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 19 դեպքով (2013թ.` 152, 2012թ.` 133), Ասկերանի շրջանում` 17 դեպքով (2013 թ.69, 2012 թ. `52),  Մարտունու շրջանում 18 դեպքով (2013թ.` 65, 2012թ.` 47`),  Շուշիի շրջանում ` 6 դեպքով,ընդ որում Շուշիի շրջանում գրանցված 26 հանցագործություններից 18-ը նախկին տարիներին կատարված, 2013 թվականին վաշխառության փաստով հարուցված 2 քրեական գործերով են (2013 թ.`25, 2012 թ.`19), Քաշաթաղի  շրջանում` 3 դեպքով (2013թ.` 35, 2012թ.` 32), Շահումյանի  շրջանում `14 դեպքով (2013 թ.26, 2012 թ.12),
 

2013թ. թվականին արձանագրված  մարդու դեմ ուղղված հանցագործությունները  աճել են 7 դեպքով ( 2013 թ. `55, 2012 թ.` 48): Մասնավորապես, 14 դեպքով աճել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2013 թ.`21, 2012 թ.`7):Նման մտահոգիչ ցուցանիշը վկայում է այն մասին,որ անհրաժեշտ է ծնողների, ուսուցիչների և ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների կողմից էլ ավելի գործուն և առարկայական միջոցներ ձեռնարկել անչափահասների նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու համար: Վերլուծությունը ցույց է տվել , որ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներ և պայմաններ են տուժողների և հանցագործություն կատարած անձանց իրավագիտակցության ցածր մակարդակը, ընդհանրապես սեռական դաստիարակության բացակայությունը: 1 դեպքով նվազել են սպանության դեպքերը / արձանագրվել են Մարտունու և Հադրութի շրջաններում / (2013 թ. `2, 2012 թ.3) , 2013 թվականին արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք / Ստեփանակերտ քաղաքում/ (2013 թ.` 1, 2012 թ. `0), 3 դեպքով նվազում է արձանագրվել նաև մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում (2013 թ. 20, 2012 թ. 23):
Միաժամանակ մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում 4  -ով նվազում է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով (2013 թ. `11,2012 թ.` 15), այդ թվում 3 դեպքով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով (2013 թ.`3,2012 թ.6 դեպք):
 

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 % (2012թ.`  95,5%):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2013թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 489 նյութի նախապատրաստման օրինականության նկատմամբ, որից 152-ը նախապատրաստվել են նախաքննության մարմնի, 337-ը հետաքննության մարմինների կողմից: Նախապատրաստված 489 նյութերից`  393-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 298-ով` արդարացման հիմքով, 95-ով` ոչ արդարացման հիմքով, 5-ը` միացվել է նյութերին, 29-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 62-ով հարուցվել է քրեական գործ:
2013թ. դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված 74 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 15 որոշման օրինականությունը, որից 7-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 8-ը` ոչ արդարացման հիմքով, ինչպես նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 1 որոշման օրինականությունը, որը կասեցվել է հանցագործություն կատարած անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 3-ը ուղարկվել են ըստ ենթակայության, 1-ը միացվել է քրեական գործերին, 51 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 3 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում դատարանում մեղադրանք է պաշտպանվել 47 քրեական գործով,  50 անձի նկատմամբ`( այդ թվում 2 անչափահաս, 2 կին, 4 նախկինում դատված,1 պաշտոնատար անձ ) , որից 17-ը` դատապարտվել են ազատազրկման (այդ թվում 2 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 2-ը կալանքի, 24-ը` տուգանքի, իսկ 5 քրեական գործի վարույթը 6 անձի նկատմամբ կարճվել է` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով: Դատարան ներկայացրած 1 միջնորդության  հիման վրա 1 անձի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
 

Քրեական գործերով ֆիզիկական անձանց  հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է  5.825.000 դրամ, որից դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 1.885.000  դրամը: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 162.300, որը լրիվությամբ վերականգնվել է:
2013թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված դատախազական ներգործության միջոցների և ձեռնարկված համապատասխան  միջոցառումների արդյունքում զգալի նվազում է արձանագրվել այդպիսի  հանցագործությունների շարժընթացում:
Այսպիսով, 2013 թվականի ընթացքում հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները   նվազել  են  21 դեպքով կամ 14,3%-ով  (2013թ.`146, 2012թ.` 125 դեպք):
Հաշվետու ժամանակահատվածում 3 դեպքով ավելացել են պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը, որոնք արձանագրվել են 1-ը` Ստեփանակերտ քաղաքում, 3-ը` Մարտակերտի շրջանում, 1-ը` Ասկերանի շրջանում, 1-ը` Մարտունու շրջանում (2013 թ.`6, 2012 թ.`3) : 2013 թվականին գրանցվել է խարդախության եղանակով պետական գույքի հափշտակության 3 դեպք` 1-ը` Ստեփանակերտ քաղաքում, 2-ը ` Հադրութի շրջանում (2013 թ. `3, 2012 թ. `1) , կողոպուտի եղանակով պետական գույքի հափշտակության 1 դեպք, որը գրանցվել է Հադրութի շրջանում (2013 թ. է1, 2012 թ.` 0):
Միաժամանակ 8 դեպքով  նվազել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատման դեպքերը ( 2013 թ. `17, 2012 թ.`25 դեպք): Պետական կամ հանրային գույքի յուրացնելը կապված են «Մարտակերտի մանկապատանեական մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Շախնումանցի, «Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ.Բ.Եսայանի, ԼՂՀ Մարտունոի քաղաքի  թիվ 1 հոսքային միջնակարգ դպրոցի տնօրեն Վ.Ա.Հայրապետյանի, «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Ս.Վ.Քոչարյանի կողմից պաշտոնեական կեղծիքի եղանակով վատնումներ կատարելու հանցագորոծության դեպքերի բացահայտմամբ:
Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 20-ով կամ 17 %-ով (2013թ.  `97, 2012թ. ` 117 դեպք) : Առանձնապես` 12 դեպքով նվազել են անձնական գույքի գողության դեպքերը ( 2013 թ. 78, 2012 թ.` 90), այդ թվում 4 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2013թ.` 31, 2012թ. 35 դեպք): 5 դեպքով նվազել են անձնական գույքի խարդախության եղանակով հափշտակության դեպքերը (2013թ. ` 8, 2012թ. ` 13 դեպք), իսկ 3-վ աճ է արձանագրվել յուրացման կամ վատման եղանակով կատարված անձնական գույքի հափշտակության դեպքերով  (2013 թ.`4,2012 թ.`1դեպք),  ավազակության դեպքերը մնացել են անփոփոխ  (2013 թ. 1,  2012 թ.`1 դեպք), 4 դեպքով նվազել են  անձնական գույքի հափշտակության` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների  դեպքերը (2013 թ. 4, 2012 թ. 8 դեպք)  :
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 85,2 % (2012թ.` 80,3 %): Չեն բացահայտվել  անձնական գույքի հափշտակության դեպքերից`  գողություն 78 դեպքերից  14-ը,  որից 7-ը  բնակարանային գողության դեպքերով, յուրացման կամ վատման 1 և սեփականության դեմ ուղղված այլ   հանցագործության  2 դեպքերը:
 

2013 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 42 դեպք` նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ աճելով 25 դեպքով (2012թ.` 17 դեպք):   Ի տարբերություն 2012 թվականին գրանցված 4 դեպքերի, 2013 թ. հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու դեպքեր չեն գրանցվել: Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր նույնպես չեն արձանագրվել. սակայն 3 դեպքով աճել են  կեղծ փողերի կամ արժեթղթեր պատրաստելու,պահելու կամ իրացնելու դեպքերը ( 2013 թ.`3, 2012 թ. `0): 26-ով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը, որը պայմանավորված է Շուշիի շրջանում արձանագրված թիվ 191001/13 և 191006/13 բազմադրվագ քրեական գործերով վաշխառության դեպքերի արձանագրմամբ: (2013 թ. `39, 2012 թ. `13 դեպք) :
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100% (2012թ.` 100%):
2013 թվականի ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  ընթացքավորված 291 նյութերի օրինականության նկատմամբ,  որից 160-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 131-ը հետաքննության մարմինների կողմից: Ընթացքավորված 291 նյութերից 147-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 112-ով արդարացման հիմքով, 35-ով ոչ արդարացման հիմքով, 17-ը` միացվել է նյութերին,18-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 109-ով հարուցվել է քրեական գործ:
 

Դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 146 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 20 որոշումների օրինականությունը, որից 7-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 13-ը` ոչ արդարացման հիմքով, ստուգվել է նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 28 որոշումների օրինականությունը, որոնցից 26-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով,  2-ը` մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ գտնվելու վայրն այլ կերպ պարզված չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 12-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 19-ը միացվել է քրեական գործերին, 62 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 5  քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
 

Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2013թ. ընթացքում դատարանում մեղադրանք է պաշտպանվել  60 քրեական գործով` 78 անձի նկատմամբ` (այդ թվում 6 անչափահասի,7 կնոջ, 113 նախկինում դատվածի), որից 55-ը  դատապարտվել են ազատազրկման (այդ թվում 26 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 13-ը տուգանքի, 2 անձի նկատմամբ կիրառվել է համաներում և ազատվել է պատժից: Դատարան ներկայացրած 2 միջնորդությունների  հիման վրա 2 անձի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, 7 քրեական գործի վարույթը 7 անձի նկատմամբ կարճվել է` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով, իսկ 1-ը արդարացվել է:
Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված քրեական գործերով  հանցագործությամբ պատճառված վնասը կազմել է 71.234.286 դրամ, 26.220 ԱՄՆ դոլար որից պետությանը  պատճառված գույքային վնասի  չափը կազմել է 3.360.752 դրամ, իրավաբանական անձանց գույքային շահերին հասցված վնասի  չափը կազմել է 24.484.691 դրամ, 26.220 ԱՄՆ դոլար, ֆիզիկական անձանց  պատճառված գույքային վնասի չափը կազմել է 43.388.843 դրամ:    Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 48.427.664  դրամ, այդ թվում պետությանը` 2.385.250 դրամ, իրավաբանական անձանց` 18.709.124 դրամ, ֆիզիկական անձանց ` 27.333.290 դրամ: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 21.225.130, որից  վերականգնվել է 6.470.330 դրամը: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 5.446.975 դրամ, որից  վերականգնվել է 4.050.775 դրամը:
2013 թվականին ԼՂՀ տարածքում 37 դեպքով կամ 38,5 %-ով  ավելացել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, 17-ով  աճել են հրազեն, ռազմամթերք պահելու կամ պատրաստելու դեպքերը (2013թ. 31, 2012թ. ` 14 դեպք):
36 դեպքով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը (2013 թ.` 80, 2012 թ. `44 դեպք):
Իրականացված վերլուծությունից դիտվում է, որ 27-ով ավելացել են   առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքերը (2013 թ.`68, 2012 թ.` 41 դեպք): Աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 17 դեպքով, Ասկերանի շրջանում` 5 դեպքով, Մարտակերտի շրջանում` 4 դեպքով, Մարտունու շրջանում` 7 դեպքով:
 

7-ով ավելացել է  իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի պահման դեպքերը ( 2013 թ. `7, 2012 թ. 0 դեպք), ընդ որում իրացնելու  նպատակով թմրամիջոցների ապօրինի պահման 5 դեպք արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 1 դեպք` Ասկերանի շրջանում, 1 դեպք` Մարտակերտի շրջանում: Արձանագրված թվերը  վկայում են այն մասին, որ մեր ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ մեծ հետաքրքրություն է հայտ եկել նշված հանցատեսակի նկատմամբ  և անհրաժեշտ է առավել հետևողական և անզիջում պայքար տանել նշված արատավոր հանցավոր դրսևորումները մեր հասարակությունից  արմատախիլ անելու ուղղությամբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները հանդիսանում են բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորը, որով վտանգվում է ոչ միայն թմրանյութ գործածողի կյանքը, առողջությունը, այլև ամբողջ բնակչության գոյության անվտանգության պայմանները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ներգրավել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուչներին` թմրամոլության և դրա հասցրած անշրջելի վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման նպատակով:
Միաժամանակ 6 դեպքով նվազում է արձանագրվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններում (2013 թ. `4, 2012 թ. 10 դեպք): 2 դեպքով նվազել են ճանապարհա-տրանսպորտային պատահարները ( 2013 թ.7, 2012 թ.` 9 դեպք), 8 դեպքով նվազել են խուլիգանության դեպքերը ( 2013 թ.`11, 2012 թ.`19 դեպք), ինչը կարելի է պայմանավորել ոստիկանության համապատասխան ծառայությունների կողմից հասարակական վայրերում իրականացված կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 % (2012թ.`  98,9%):
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել ընթացքավորված 491 նյութերով, որից 208-ը նախապատրաստվել է նախաքննության, իսկ 283-ը հետաքննության մարմինների կողմից: Ընթացքավորված 491 նյութերից` 332 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 290-ը մերժվել է արդարացման հիմքով, 42-ը` ոչ արդարացման հիմքով, 4-ը միացվել է է նյութերին ,նախապատրաստված նյութերից 32-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 123-ով հարուցվել է քրեական գործ: 
Դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված, ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ 143 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 15 որոշումների օրինականությունը, որից 5-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 10-ը` ոչ արդարացման հիմքով, ստուգվել է նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 14 որոշումների օրինականությունը, որոնցից 3-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 11-ը` մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ գտնվելու վայրն այլ կերպ պարզված չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 5-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 11-ը միացվել է քրեական գործերին, 94 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան,  իսկ 4 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
 

Հաշվետու ժամանակահատվածում դատարանում  մեղադրանք է պաշտպանվել  ընդհանուր բնույթի 94 քրեական գործերով` 123 անձի նկատմամբ, (այդ թվում 1 անչափահաս,1 պաշտոնատար անձ, 15 նախկինում դատված, 1 օտարերկրացի), որոնցից 90-ը դատապարտվել են ազատազրկման ( այդ թվում 65-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 12-ը` կալանքի, 20-ը` տուգանքի,  իսկ 1 քրեական գործի վարույթը 1 անձի նկատմամբ կարճվել է`  տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով:
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված քրեական գործերով  հանցագործությամբ պատճառված վնասը կազմել է 8.166.250 դրամ, որից պետությանը պատճառված  գույքային վնասի  չափը կազմել է 7.937.250 դրամ, իսկ ֆիզիկական անձանց  պատճառված գույքային վնասի չափը կազմել է 229.000 դրամ:    Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 3.345.000  դրամ, այդ թվում պետությանը` 3.116.000 դրամ, ֆիզիկական անձանց ` 229.000 դրամ:  Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 1.110.000, որը լրիվությամբ վերականգնվել է: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 677.250, որը վերականգնվել է լրիվությամբ:
2013 թվականին  արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 16 դեպքով նվազել է պետական  իշխանության,  պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը (2013թ. ` 38, 2012թ. ` 54 դեպք): Մասնավորապես 2 դեպքով նվազել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցելու դեպքերը (2013 թ. `2, 2012 թ. 4 դեպք), 7 դեպքով նվազել են կաշառք ստանալու,տալու և կաշառքի միջնորդության դեպքերը (2013 թ.4, 2012 թ.`11 դեպք), իսկ 1-ով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը դեպքը (2013 թ.4, 2012 թ. 5 դեպք)
 

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ  հանցատեսակների շարժընթացում 6 դեպքով ևս նվազում է արձանագրվել (2013 թ.28,  2012 թ.34):
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 %:
Համաձայն վերլուծությունների, հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունները: Այսպես, 2013 թվականի ցուցանիշով, ԼՂՀ տարածքում հանցագործություն կատարած անձանցից 328-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 27-ը` իգական: Ըստ տարիքային խմբի` 14-15 տարեկաններ` 4 անձ, 16-17 տարեկաններ` 10 անձ, 18-24 տարեկաններ` 55 անձ, 25-29 տարեկաններ` 51 անձ, 30-49 տարեկաններ` 173 անձ, 50 տարեկան և ավելի ` 62 անձ: Հանցագործություն կատարած անձանցից 315-ը ԼՂՀ քաղաքացիներ են, 41-ը ՀՀ քաղաքացիներ, 2-ը` օտարերկրացիներ: Ըստ կրթական մակարդակի 3-ը չունեն տարրական կրթություն, 17-ը ունեն տարրական, 236-ը ` միջնակարգ, 39-ը միջնակարգ մասնագիտական, 8-ը թերի բարձրագույն, 52-ը` բարձրագույն կրթություն: Ըստ սոցիալական վիճակի` 19-ը` ծառայող, 14-ը բանվոր, 42-ը ` վարձու աշխատող, 14-ը մասնավոր ձեռնարկատեր,145-ը գործազուրկ, 9-ը սովորող / այդ թվում 4-ը` ուսանող/, 112-ը ` այլ զբաղմունքի տեր անձինք: 2013 թվականին 13 անչափահասների կողմից կատարվել է 15 հանցագործություն:
2013 թվականին որոշակի աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության որակի բարելավման ուղղությամբ: 
Նույն ժամանակահատվածում դատախազական հսկողություն է իրականացվել  կոռուպցիոն բնույթի 38 նյութերի ընթացքավորման օրինականության նկատմամբ, որից 24-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 14-ը հետաքննության մարմինների կողմից: Այդ ընթացքում ստուգվել են կոռուպցիոն բնույթի 17 նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու  մասին որոշումների օրինականությունը, որից 12 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով, 5-ը`  ոչ արդարացման հիմքով: Նախապատրաստված նյութերից 6-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 5-ը միացվել է նյութերին, 10-ով հարուցվել է քրեական գործ:
 

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է  իրականացվել հաշվետու ժամանակահատվածում քննվող 14 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի օրինականության նկատմամբ, որից 9 քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում 2-ը արդարացման հիմքով, 7-ը ոչ արդարացման հիմքով,  3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, 1-ը ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 1-ը կասեցվել է  այլ հիմքով:
Դատարանում հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  քննվել է  2 քրեական գործ 2 անձի նկատմամբ  ընդ որում (2 –ը  պաշտոնատար անձ),  որից 1-ը`  դատապարտվել է տուգանքի, իսկ  1 քրեական գործի վարույթը 1 անձի նկատմամբ կարճվել է ԼՂՀ քր.դատ.օր-ի 37 հ. հիմքով:
Կոռուպցիոն հանցագործությունների գործերով    հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 543.749 դրամ, ընդ որում  պետությանը, 543.749 դրամ որը  դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է  լրիվությամբ: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 21.121.545, որը  վերականգնվել է  լրիվությամբ: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 4.939.140 որը վերականգնվել է լրիվությամբ:
2013 թվականին  ԼՂՀ  ազգային ավտանգության մարմիններում քննվող գործերով  ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատակազը հսկողություն է իրականացրել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննիչի նախապատրաստած 2 նյութի նկատմամբ, որոնցով հարուցվել են քրեական գործեր:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 2013 թվականին քննվող 3 քրեական գործերի օրինականության նկատմամբ, որից 2-ը` ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 1-ը`  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 

Դատարանում հաշվետու ժամանակահատվածում քննվել է 1 քրեական գործ` 2 անձի նկատմամբ, որոնք  դատապարտվել են  ազատազրկման:
Այսպիսով հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության (546 նյութ) և հետաքննության (765 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1311 նյութերի օրինականության նկատմամբ, որից 85-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 889-ը մերժվել է, 31-ը` միացվել է նյութերին, 306-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 380 քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 306-ը հարուցվել է 2013թ., այդ թվում 21-ը դատախազության կողմից,  19-ը փոխանցվել է 2012 թվականից, ընդունվել է վարույթ նախկինում կասեցված 37 գործ,18-ը այլ մարմիններից ստացված  քրեական գործերեն: Քրեական գործերով նախաքննության մարմիններին տրվել է 11 գրավոր ցուցում:Դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 204  քրեական գործով:Դատախազների կողմից քրեական գործերով դատական ակտերի` դատավճիռների դեմ բերվել է 2 վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:Դատավարության մյուս մասնակիցների կողմից  քրեական գործերով դատական ակտերի` դատավճիռների դեմ բերվել է 29 վերաքննիչ  և 8 վճռաբեկ բողոքներ: Ընդ որում, 29 վերաքննիչ բողոքից 12-ը` բավարարվել է, 13-ը ` մերժվել է, 4-ով ընդունվել է այլ որոշում,իսկ 8 վճռաբեկ բողոքից 1 –ը ` հետ է վերցվել, 1-ը ` բավարարվել է, 4-ը` մերժվել է, 2-ով ընդունվել է այլ որոշում:
 

Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 132  անձ, քննիչների կողմից դատարան են ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 95 միջնորդություն, որից բավարարվել է 94-ը,   խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 46 միջնորդություն, ընդ որում 40 -ը` բնակարանի խուզարկություն կատարելու համար, 6- ը` այլ օբյեկտներում խուզարկություն կատարելու մասին, որոնք բավարարվել են:
Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 5 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է  2 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 2 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի: Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով թվով 23 միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններ:
Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2013 թվականին ԼՂՀ դատախազությունում անցկացվել է  կոլեգիայի  3  նիստ և  69 օպերատիվ խորհրդակցություն:
 

2013թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել  են  46  (2012թ. 74) ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են        161 (2012 թ.`881) իրավախախտումներ: Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող  պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով  20 (2012 թ.`24) հաղորդումներ ու միջնորդագրեր  են ուղարկվել համապատասխան մարմիններ:
Կատարված ստուգումների արդյունքում  պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 102 անձ (2012թ.` 808 անձ), ինչի հիման վրա պետբյուջե  է վերականգնվել 13.537.853 հազար դրամ, 10.276 ԱՄՆ դոլար (2012թ.` 302 մլն 723 հազար  դրամ):
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 9 ( 2012 թ.`10) հայց`  պետությանը պատճառված 15.395.650  հազար  դրամ վնասի  բռնագանձման պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվելեն:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստված նյութերով հարուցվել է 1 (2012 թ.4) քրեական գործ: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործով ապացույցված,  պետությանը պատճառվաց  է 21.435.644 դրամ  վնասը  լրիվությամբ վերակագնվել է:
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի «Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» 16.06.2009թ. հրամանագրի` ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության կողմից ԼՂՀ Գլխավոր դատախազություն է ուղարկվել 50 (20112 թ. 14) հայցադիմումի և դրանց հիման վրա կայացված 7 (2012 թ.` 4)  վճիռների պատճենները: Ներկայացված 50 (2012թ.` 14) հայցերից` 585.652.300  դրամ (2012թ.` 391.623.600   դրամ) բռնագանձման պահանջով, դատարանում քննվել են 7-ը` 47.667.900 դրամ (2012 թ. 4-ը` 115.839.700 դրամ) բռնագանձելու պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են, իսկ մնացած 47-ով` 537.974.400 դրամ հայցապահանջով գործերը դատարանում գտնվում են քննության ընթացքում: Բացի դրանից, 2012 թ-ից դատարանի վարույթում մնացորդ մնացած 10 հայց` 273.786.700 դրամ բռնագանձման պահանջով դատարանի կողմից 2013 թ.ընթացքում քննվել է, որոնք լրիվությամբ բավարարվել են:
Նշված գործընթացի վերահսկման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել:
 

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում  ԼՂՀ  դատախազությունը  2013թ.  օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել  ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու  դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության  ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում   2013թ. ընթացքում կատարվել են թվով 930 ստուգումներ, որից 886-ը ձերբակալվածներին պահելու վայրերում, 12-ը քրեակատարողական հիմնարկներում, 20-ը քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 5-ը` տուգանքի վերաբերյալ,  14-ը` պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ, 1-ը  այլ պատիժների վերաբերյալ, 12-ը  ԼՂՀ ԱՆ «Հագեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 129 դատապարտյալ (2012թ.  հունվարի 1-ի դրությամբ` 139 դատապարտյալ), այդ թվում 60-ը` (2012 թ.`68-ը) կիսաբաց ուղղիչ տեղամասում, 35-ը`(2012թ. `41-ը)  կիսափակ ուղղիչ տեղամասում,  34-ը` (2012 թ.` 30-ը) փակ ուղղիչ տեղամասում:
 

ԼՂՀ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող   դատախազը մասնակցել է 25 դատական նիստերին, ընդ որում  21-ով  դատապարտյալների պատժից ազատվելու մասին, իսկ 4-ով այլ գործերով:  Քննարկման արդյունքներով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկի 20 միջնորդագրեր բավարարվել է, որից 17-ը պայմանական վաղաժամկետ,   4-ը մերժվել է, իսկ 1-ը ուղարկվել է ՀՀ :
2013թ. որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումները և բողոքները  սահմանված ժամկետում քննարկելու, դիմումների քննարկման  արդյունավետության բարձրացման, տեղ գտած թերություններն ու խախտումները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները բարելավելու  ուղղությամբ:
2013թ. ԼՂՀ  դատախազություն  մուտքագրվել է 399 (2012 թ.- 472) դիմումներ և բողոքներ, որոնցից 28 եղել է կրկնակի, 51 –ը (2012 թ.-73-ը) բավարարվել է , 35-ը (2012 թ.` 55-ը)  մերժվել է, 11 դիմումների ստուգումները դադարացվել են ԼՂՀ դատախազության Կաոնակարգի  193 հ. հիմքով ,  7 (2012 թ.`11 -ը) դիմումի թղթակցությունը դադարացվել է, 141 (2012 թ.`174) դիմումի կապակցությամբ տրվել է մանրակրկիտ պարզաբանում, 53 (2012 թ.`56)  դիմումների ընթացքը լուծելու համար ուղարկվել է այլ մարմիններ և այլ դատախազություններ, 34 (2012 թ.- 26) դիմում տեղափոխվել է ՀՀԳ-1, 60 (2012 թ. -64)  դիմում կցվել է  քրեական գործերին, նյութերին, 7 (2012 թ.`7) դիմումի ընթացքը մնացել է անավարտ: Ժամկետի խախտմամբ ընթացք է տրվել 3 դիմումի:
Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել են հիմնավոր և օրինական որոշումներ:
 

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմումներով և բողոքներով ընդունելության ներկայացած 372 քաղաքացիների ընդունելություն, որոնցից  38-ը   ԼՂՀ գլխավոր դատախազի կողմից:
Հարկ է նշել, որ ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են պատշաճ պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են ընդունելություններ դատավարական հսկողություն իրականացնող դատախազների և նրանց վերադասների մոտ, դիմումներն ուղարկվել են ԼՂՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներ կամ այլ մարմին` ըստ ենթակայության ընթացքը լուծելու և քաղաքացիներին պատասխանելու համար:
ԼՂՀ դատախազությունն իրավական ապահովման ոլորտում իրականացրել է տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ:
2013 թ. գործող օրենսդրությանը համապատասխան`  մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի  19  հրամաններ և 1 տեղեկատվական նամակ:
2013 թվականի ապրիլի 25-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրք» ԼՂՀ ՀՕ-17-Ն օրենքի ընդունման և այն սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Միջդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման հարցերը հաստատելու մասին» ԼՂՀ Կառավարության 2010 թ.հունիսի 15-ի թիվ 306-ն որոշման մեջ: Այդ կապակցությամբ ԼՂՀ դատախազության կողմից նախապատրաստվել է համապատասխան որոշման նախագիծը, որը հաստատվել է ԼՂՀ կառավարության 23.12.2013թ. 957-Ն  որոշմամբ:
 

Միջազգային-իրավական կապերի ապահովման բնագավառում 2013թ.   ընթացքում  ԼՂՀ դատախազությունն  ապահովվել է ԼՂՀ տարածքում և ԼՂՀ տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները: Այդ կապակցությամբ, համաձայն ԼՂՀ և ՀՀ Գլխավոր դատախազությունների միջև կնքված Հուշագիր-համաձայնագրի,  նախծապատրաստված նյութերով ՀՀ գլխավոր դատախազության միջոցով,  ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող, այլ պետություններում հայտնաբերված  երկու անձանց հանձնումը  բավարարվել է, իսկ մեկ անձի հանձնումը մերժվել է,  :
Միաժամանակ, ԼՂՀ դատախազության կողմից օգնության կարգով նյութերի շուրջ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով  նախապատրաստվել  և  ուղարկվել է   միջնորդություն ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող` ԼՂՀ 2  քաղաքացու    նկատմամբ  քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար,ընդ որում 1-ը մերժվել է,1-ը գտնվում է  ընթացքի մեջ: 2012 թվականից փոխանցված    ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող` ԼՂՀ 2  քաղաքացիների    նկատմամբ  քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար միջնորդություններից 1-ը բավարարվել է,  հետապնդումը դադարեցվել է քրեական գործը ԼՂՀ քր. դատ.օր-ի 35 հ.1 մ.6-րդ կ. հիմքով /վաղեմություն/ կարճելու կապակցությամբ, իսկ 1-ը գտնվում է ընթացքի մեջ:
Բացի այդ, բաժնի կողմից, ՀՀ Գլխավոր դատախազության  միջոցով  կատարվել են  քրեական գործերի, նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև կատարվել են  ՀՀ Գլխավոր դատախազությունից ու ՌԴ Գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված մի շարք միջնորդագրերի ու հատուկ հանձնարարականների պահանջները:
Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ դատախազության կողմից քննարկվել է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի Հանրապետության  և Վրաստանի Հանրապետության միջնորդությունները ` նրանց տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող ԼՂՀ 3 քաղաքացիների  էքստրադիցիայի հարցը լուծելու համար,, որոնց քննարկման ընթացքում 2-ը մերժվել է, իսկ 1-ի նկատմամբ  նյութերը փոխանցվել  է ՀՀ գլխավոր դատախազություն:
 

2013թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 65 հանցագործներ և 10 անհայտ կորածներ: Հաշվետու ժամանակաընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 13  հանցագործներ և 1 անհայտ կորած: 2013թ.  ընթացքում հետախուզումից հանվել  են 12 հանցագործներ և 1 անհայտ կորած, ընդ որում 6 հանցագործներ և 1 անհայտ կորած  ` հայտնաբերման հետ կապված, 3 հանցագործների վերաբերյալ կազմված հետախուզական գործը ՀՀ ոստիկանություն փոխանցվելու հիմքով, 3 հանցագործների  հետախուզումը կարճվել է  այլ պատճառով: Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2014թ. հունվարի 01-ի դրությամբ կազմել է 9,1 տոկոս, մասնավորապես հետախուզվող հանցագործների հայտնաբերման ցուցանիշը 7,7 տոկոս:
2014թ. հունվարի  1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 66 հանցագործներ և 10 անհայտ կորածներ: Հարկ է նշել, որ  հետախուզման մեջ գտնվող 66 հանցագործներից 39–ը հետախուզվում են ԼՂՀ ՔՕ 327-րդ /347-րդ հ./ / ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու/, 2-ը ` ԼՂՀ ՔՕ 104-րդ /103-րդ/ /Սպանություն/, 2-ը` 112-րդ/111-րդ/ /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/,  1-ը`  176-րդ /182-րդ/ /կողոպուտը/,  7-ը` 177-րդ /183-րդ/ /գողություն/, 7-ը` 178-րդ /184-րդ/ /խարդախություն/, 5-ը` 179-րդ /185-րդ/ /յուրացնելը կամ վատնելը/, 1-ը` 182-րդ /188-րդ/ /Շորթում/, 1-ը` 235-րդ /245-րդ./ /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը,պահելը,փոխադրելը կամ կրելը/,  1-ը` 258–րդ /269-րդ.//խուլիգանություն/  հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
ԼՂՀ դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել  հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ` զանգվածային լրատվամիջոցներին պարբերաբար տեղեկություններ տրամադրելով դատախազության  սահմանադրական լիազորությունների իրականացման վերաբերյալ:
2013 թ. ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է դատախազության համապարփակ աշխատանքը լուսաբանող 90 տեղեկատվություն: Բացի այդ, Արցախի հանրային հեռուստատեսությամբ պատրաստվել և հեռարձակվել է 9 հաղորդում, իսկ Արցախի հանրային և «Ազատություն» ռադիոկայաններով` 15 հաղորդում: Միևնույն ժամանակ,ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, արցախյան և Հայաստանի տարբեր լրատվամիջոցներում տպագրվել է 27 հրապարակում, բացահայտումների ու քննվող գործերի վերաբերյալ` 47 տեղեկատվական նյութ, դատախազության գործունեության հետ կապված` 8 այլ հրապարակում:
 

ԼՂՀ դատախազությունը,  հաշվի առնելով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը, 2014թ. ևս շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել դատախազության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ապահովելով քաղաքացու` ԼՂՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս հիմնարար իրավունքները, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը,պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը:
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների ոլորտում 2013թ. ապահովվել է «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի` դատախազության անձնակազմին և նրա գործունեության երաշխիքներին վերաբերող պահանջների, գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների ու կարգադրությունների կատարումը,  անձնակազմի հարցերով նախապատրաստվել են մի շարք հրամաններ :
2012 թ. ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել թվով 4 նիստ:
Դատախազների և քննիչների հերթական ատեստավորման համար անց են կացվել թվով 4 նիստ և ատեստավորվել են  դատախազա-քննչական 5 աշխատակիցներ: Ատեստավորվող 5 դատախազներից և քննիչներից 5-ի  նկատմամբ որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն, այդ թվում 2-ի նկատմամբ` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու  վերաբերյալ  ու ԼՂՀ Գլխավոր դատախազի հրամաններով ընդգրկվել են դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
 

Արցախի պետական համալսարանի 42 ուսանողի  և  Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի  10 ուսանողի համար կազմակերպվել է արտադրական պրակտիկա:
2013թ. «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան, ԼՂՀ Գլխավոր դատախազի հրամաններով թվով  13 դատախազա-քննչական աշխատակիցների  շնորհվել է հերթական դասային աստիճան: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու և «ԼՂՀ դատախազության օրվա» կապակցությամբ 15 դատախազա-քննչական աշխատակիցներ  խրախուսվել  են: 
Հաշվետու ժամանակահատվածում համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի ԼՂՀ Նախագահի Հրամանագրով Ա. Գ. Ավագյանը նշանակվել է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին: Նույն օրենքի 48-րդ հոդվածի  համաձայն` իր դիմումի համաձայն ԼՂՀ Գլխավոր դատախազության համակարգից ազատվել է դատախազության 1 աշխատակից: Զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի է նշանակվել 1 աշխատակից: Համապատասխան պաշտոնի է տեղափոխվել 1 աշխատակից:
Ներկայումս ԼՂՀ դատախազության համակարգում աշխատում են 50 դատախազա-քննչական աշխատակիցներ, բոլորն ունեն բարձրագույն  իրավաբանական կրթություն:
2014 թվականին  շարունակելով  իրականացնել  օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները ԼՂՀ դատախազությունը կանի հնարավորինս`  հանրապետությունում օրինախախտումների դեմ տարվող պայքարին, սահմանադրական նորմերի և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու,, պետության, ֆիզիկական և իրավավաբական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող սահմանադրությամբ ամրագրված  լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու  ուղղությամբ:

ԼՂՀ   գլխավոր      դատախազ,
արդարադատության    երկրորդ  դասի
պետական խորհրդական Ա. Ս. Ղարամյան