Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ` 2013թ. ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ

-ԼՂՀ կրթության ոլորտ ` 8 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 4, 185-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ – 1, 332-րդ հոդված –3/,
-ԼՂՀ մշակույթի ոլորտ` 5 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին      կետ –1, 185-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ –1, 332-րդ հոդվածի –3/,
-ԼՂՀ սպորտի ոլորտ` 2 հանցագործություն /185-րդ.հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ -1,  332-րդ հոդ.ված -1/,
-ԼՂՀ տեղական ինքնակառավարման համակարգ` 8 հանցագործություն  /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 3, 322-րդ. հոդվածի 1-ին մաս –1, 332-րդ հոդված -4/,
-տնտեսական գործունեության ոլորտ` 5 հանցագործություն /214-րդ հոդվածի 1-ին մաս –2, 222-րդ հոդվածի 1-ին մաս -3/,
-սոցիալական ապահովության ոլորտ` 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ -3, 332-րդ հոդված -1/,
-պետական ծառայության ոլորտ` 4 հանցագործություն / 33,328-րդ հոդված/:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են  հետևյալ կերպ.
-քաղաք Ստեփանակերտ` 6 հանցագործություն /214-րդ հոդվածի 1-ին մաս -2, 33, 328-րդ հոդված –4/,
-Ասկերանի շրջան` 11 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր –1, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ –2, 222-րդ հոդվածի 1-ին մաս –3, 332-րդ. հոդված – 5/,
-Քաշաթաղի շրջան` 6 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 4, 332-րդ հոդված –2/
-Մարտակերտի շրջան` 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետ –2,  332-րդ հոդվածի — 2/,
-Մարտունու շրջան` 9 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ –4, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր –1, 322-րդ հոդված –1, 332-րդ հոդված -3/:

Ավարտված 9 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 19 անձ, որից 10-ը պաշտոնատար անձինք են /թվով 9 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ, որից 5-ը պաշտոնատար անձինք են/: Նշված բնույթի հանցագործություններով պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված 41.597.938 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 8,1 տոկոս:
Նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 19 դեպքով կամ 34,5 տոկոսով, հանցագործությամբ պատճառված վնասը նվազել է 40.532.987 ՀՀ դրամով կամ մոտ երկու անգամ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում նույնպես  նվազել է` 14 տոկոսից մինչև 8,1 տոկոս: