Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ՀԱՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 21.02.2019թ. Մարատ Բալայանի նկատմամբ ԱՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցրել է վերջինիս կողմից հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցված լինելու համար՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ անձն ԱՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով:

Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է  ԱՀ գլխավոր դատախազության  կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով բաժինը: