Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող Քաշաթաղի շրջանի դատախազության ավագ դատախազը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, ԱՀ  քր. օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, թիվ 211004.18 քրեական գործով, 26.08.1962թ. ծնված Ա. Մ.-ի, կողմից սեռական պահանջները բավարարելու շարժառիթով 2016թ. օգոստոսի կեսերից մինչև  սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղակայված` համաքաղաքացի Հ. Ս.-ին պատկանող տան ննջասենյակի բազմոցի վրա, փոխադարձ համաձայնությամբ, երկու անգամ իր համար  ակնհայտ 16 տարին չլրացած Լ. Ս.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու փաստով մեղադրական եզրակացությունը հաստատելով` քրեական գործն ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: