Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐԶՈՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Այսօր ժամը 13:45-ին ԱՀ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի 10-րդ դպրոցի մոտակայքում քարոզչության դեպքի վերաբերյալ: Հիշյալ ահազանգն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն՝ ենթադրյալ վարչական իրավախախտումը խափանելու և իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու հարցը քննարկելու համար:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում հետևյալ արարքների համար.
«Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400.000-600.000 դրամի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500.000-700.000 դրամի չափով»: