Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ԱՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»:
Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ընտրողը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում»:
ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հետևյալ արարքների համար.
«1.Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝
պատժվում է տուգանքով` 100.000-700.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100.000-700.000 դրամի չափով»: